News
16/04/2021 14:07
«Գիտություն և Պետություն» խորագրով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի երրորդ զրույցի հյուրը ճարտարապետ, դասախոս Միսակ Խոստիկյանն էր: Այս անգամ զրույցը տեսագրվել է նախապես՝ քննարկմանն առնչվող լուսանկարներ հավելելու նպատակով:
Բանախոսը ճարտարապետության պատմաբան և տեսաբան է, ճարտարապետ, դիզայներ։ Նա դասավանդում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ինչպես նաև Կոջոյանի անվան Դիզայնի դպրոցում: Դասավանդել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Տեսաբանական հոդվածների և գրական գործերի հեղինակ է: Եղել է «Ակտուալ արվեստ» և «Կորդ» հանդեսների համախմբագիր:
Ստորև ներկայացնում ենք զրույցի տեսագրությունը։