Մարտ, 2023
March 2023
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՁԻՀ-ի «Գիտություն և Պետություն» խորագրով զրույցաշարի հերթական բանախոսը Միսակ Խոստիկյանն է
News 16/04/2021 14:07

«Գիտություն և Պետություն» խորագրով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի երրորդ զրույցի հյուրը ճարտարապետ, դասախոս Միսակ Խոստիկյանն էր: Այս անգամ զրույցը տեսագրվել է նախապես՝ քննարկմանն առնչվող լուսանկարներ հավելելու նպատակով:

Բանախոսը ճարտարապետության պատմաբան և տեսաբան է, ճարտարապետ, դիզայներ։ Նա դասավանդում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ինչպես նաև Կոջոյանի անվան Դիզայնի դպրոցում: Դասավանդել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Տեսաբանական հոդվածների և գրական գործերի հեղինակ է: Եղել է «Ակտուալ արվեստ» և «Կորդ» հանդեսների համախմբագիր:

Ստորև ներկայացնում ենք զրույցի տեսագրությունը։