![ԳՏԿ-ում անցկացվել է «Full stack» ծրագրավորման դասընթացի տեղեկատվական հանդիպումը](https://starthub.am/pub/uploads/2021/04/174142143_3995349367168123_7489343238821221995_n-1280x853.jpg)
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Full stack» ծրագրավորման դասընթացի տեղեկատվական հանդիպումը, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ծանոթացել են դասընթացավարների հետ, նրանց ներկայացվել են դասընթացի մանրամասները, նպատակը և դասընթացի արդյունքում ձեռք բերվող գիտելիքների կիրառությունն ու պահանջարկը աշխատաշուկայում։
Հանդիպման ավարտին մասնակիցները շրջել են կենտրոնում և ծանոթացել ԳՏԿ-ում գտնվող ընկերությունների գործունեություններին։
Նշենք, որ «Full stack ծրագրավորում» դասընթացն իրականացվում է Շիրակի և Լոռու մարզերում բնակվող Արցախյան վերջին պատերազմի մասնակիցների կամ նրանց ընտանիքների 18 տարին լրացած անդամների համար։
Դասընթացն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների հետ համատեղ` Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության hյուսիսարևելյան հատվածի անդամների ֆինանսական աջակցությամբ`անվճար հիմունքներով։