Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Արտավազդ Մինասյան. խորհրդականները՝ որպես Krisp-ի հաջողության գրավական
News 19/04/2021 15:17

Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանն անդրադարձել է ընկերության հաջողության գրավականներից մեկին՝ միջազգային մակարդակի խորհրդականների թիմին։

«Ամեն բիզնես ուղղության համար մենք ներգրավում ենք տվյալ ոլորտի առաջատար էքսպերտներից մեկին։

Մի քանի օրինակ՝

Մարկետինգ – Grammarly-ի մարկետինգի նախկին ղեկավարը, ով հայտնի է YouTube-ում գովազդային արշավով և աճացրել է ընկերությունը մինչև $200միլիոն տարեկան շրջանառություն։
Վաճառքներ – Twilio-ի վաճառքի տնօրենը, ով ղեկավարում է 400-հոգանող թիմ, և գեներացնում է տարեկան $1.5 միլիարդ։
Տեխնոլոգիաներ – Ձայնից -> տեքստ ոլորտի աշխարհում ամենահայտնի էքսպերտներից մեկը։
Երբ Կրիսպի թիմի անդամներից որևէ մեկը նոր առաջարկ է ունենում կամ չի կողմնորոշվում, որ ուղղությամբ զարգացնի իր բաժինը, օգնության են գալիս սուպերխորհրադտուները։
Մեր ընկերության արագ աճը հիմնականում հիմնված է տաղանդավոր թիմի և այս ցիկլի վրա:
Նոր հարցեր և խնդիրներ>Խորհրդականներ->Նոր գիտելիք->Բիզնեսի աճ->Նոր հարցեր և խնդիրներ», – ներկայացնում է Արտավազդ Մինասյանը։

Ի դեպ, Krisp-ը խորհրդականներ է ներգրավել գործունեության հենց առաջին ամսից՝ Skydeck աքսելերացիոն ծրագրի օգնությամբ»։