Հոկտեմբեր, 2021
October 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Տեղի է ունեցել ՄԱԶԾ ImpactAim Կլիմայական փոփոխությունների տեխնոլոգիական աքսելերատոր ծրագրի ամփոփիչ Դեմո օրը
News 20/04/2021 17:41

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAim Կլիմայական փոփոխությունների տեխնոլոգիական աքսելերատոր ծրագրի ամփոփիչ «Demo Day» միջոցառումը, որի ընթացքում առաջին փուլը հաղթահարած յոթ ստարտափները ներկայացրեցին իրենց վերջնական նախագծերը: Միջոցառումը սկսվեց ISTC հինադրամի տնօրեն Արեգ Գևորգյանի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրի ղեկավար Մարի Բարսեղյանի բացման խոսքով։ 

16 շաբաթ տեւողությամբ ծրագրի նպատակն էր համախմբել տեխնոլոգիական եւ նորարարական գաղափարներ, լուծումներ եւ արտադրանքներ՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին համապատասխան էներգետիկ ոլորտի վերափոխման ջանքերին միանալու եւ երկրների էներգետիկ անվտանգությանը նպաստելու համար։

ՄԱԶԾ ImpactAim Կլիմայական փոփոխությունների տեխնոլոգիական աքսելերատոր ծրագրի երկրորդ շրջափուլի եզրափակչի թիմերը ներկայացրեցին իրենց գաղափարները ժյուրիի անդամներին, հանձինս՝ Տաթևիկ Քոլոյանի (ՄԱԶԾ Նորարարության և SDG ֆինանսների ղեկավար),  Ստեֆան Հ․ Չորբաջյանի ( Hye Rise Consulting ՍՊԸ-ի նախագահ), Անդրե Օհանյանի (ՄԱԶԾ Շինարարության ճարտարագիտության, էներգիայի արդյունավետության և վերականգնվող էներգիայի ազգային փորձագետ), Հայկ Շեկյանի ( (հիմնադիր) & գլխավոր գործադիր տնօրեն, ShtigenՍՊԸ) և Ռուբեն Գևորգյանի (Arpi Solar ընկերության գլխավոր տնօրեն):

Ծրագրերի ներկայացումից հետո Աստղինե Փասոյանը ներկայացավ որպես CCTA խոսնակ՝ ելույթ ունենալով «Հայաստանը համաշխարհային կայուն էներգիայի օրակարգում» թեմայով։

Ժյուրիի գնահատման արդյունքում ստարտափի երկու գաղափարներ ստացան յուրաքանչյուրը 5000 դոլար մրցանակ։ Հաղթող ստարտափերն են՝ Biohydrogen և RIOsys։ 

Միջոցառումն ավարտվեց ՄԱԶԾ ImpactAIm Աքսելերացիոն ծրագրի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանի փակման խոսքով, ով ներկայացրեց ծրագրի ավարտին հաջորդող քայլերը։

Աքսելերացիոն ծրագիրը վերջին տարիների ընթացքում ստացել է 64 դիմումների հայտեր, տարածվել է ավելի քան 10 երկրներում, ունեցել է ավարտական 14 ստարտափ, աշխատել է 70 և ավելի մենթորների և մասնագետների հետ:

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAim աքսելերատորի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի , «Ինովացիոն Լուծումների եւ Տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի (ISTC) եւ Ինժեներական քաղաքի հետ համատեղ՝ ապահովելով և տեխնիկական, և բնապահպանական ենթակառուցվածքային օժանդակություն։

ՄԱԶԾ ImpactAim «Կլիմայի փոփոխություն տեխնոլոգիական աքսելերացիա»-ն ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության եւ ՄԱԶԾ երկրներին տրվող ներդրումային նախաձեռնության կողմից, Ասիական Զարգացման Բանկի վենչուրային ֆոնդի կողմից`ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ: