Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Վեբինար. Նարեկ Ասլիկյանը և Հովհաննես Իսպիրյանը կպատմեն՝ ինչպես մուտք գործել IT ոլորտ
News 21/04/2021 15:27

Թումո լաբերը շարունակում են վեբինարների շարքը։ Հաջորդ վեբինարի նպատակն է տալ ընդհանուր գիտելիք հայաստանյան տեխնոլոգիական շուկայի, վերջինիս հնարավորությունների և պահանջների մասին։

Խոսնակներն են ծրագրավորման դպրոցների ղեկավարներ՝ Նարեկ Ասլիկյանը և Հովհաննես Իսպիրյանը։ Նարեկը Armenian Code Academy-ի տնօրենն է և համահիմնադիրը, իսկ Հովհաննեսը՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող 42 Երևանի ղեկավարը։

Վեբինարի համառոտ կառուցվածքը՝ ստորև.

Ներածություն. ինչո՞ւ է կարևոր տեղեկացված լինել աշխատաշուկայից:

Զրույցի այս հատվածում Նարեկը և Հովհաննեսը կհամեմատեն աշխատանքը հայկական ընկերությունում, հեռակա աշխատանքը, ֆրիլանսինգը և աշխատանքը սեփական ստարտափի վրա։ Կքննարկեն յուրաքանչյուրի առավելությունները և թերությունները։

Մաս 1. Տեղական ընկերություններ. ինչպե՞ս ընտրել մեկը, Հայաստանյան ընկերությունների տեսակներն՝ ըստ lifecycle-ի և ծագման, ընկերությունների տեսակներն՝ ըստ տեխնոլոգիական stack-երի և ինդուստրիաների։

Մաս 2. Ի՞նչ են ակնկալում ընկերություններն իրենց աշխատակիցներից, ամենագնահատված hard skill-երը junior/mid/senior մասնագետների մոտ, ամենագնահատված soft skill-երը junior/mid/senior մասնագետների մոտ, մրցակցային աշխատավարձերի մասին։

Մաս 3. Ինչպե՞ս ձեռք բերել և զարգացնել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող հմտությունները, որտե՞ղ և ի՞նչ սովորել. Հովհաննեսն ու Նարեկը կպատմեն 42 Երևանի և Armenian Code Academy-ի կողմից առաջարկվող կրթական հնարավորությունների մասին։

Վեբինարը կմեկնարկի ապրիլի 27-ին՝ 18:00, իսկ ավարտից հետո կրթական նյութերը ստանալու համար գրանցվեք այստեղ։