Մայիս, 2021
May 2021
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Աշխարհի ամենահարուստ մարդիկ ՏՏ ոլորտից. Առաջատարը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է
News 21/04/2021 17:37

Մեկ տարվա ընթացքում ՏՏ ոլորտի միլիարդատերերի թիվը 1,5 անգամա ավելացել է, իսկ նրանց կարողությունը մեծացել է 80 տոկոսով։

Ներկայացնում ենք Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի 20 ՏՏ ոլորտի միլիարդատերերին։

ՏՏ ոլորտում ամենահարուստ մարդը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է։ Նրա կարողությունը գնահատվում է 177 միլիարդ դոլար։

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը 124 միլիարդ դոլար է։ Նա երկրորդ ամենահարուստ մարդն է ՏՏ ոլորտում։

Ոլորտի միլիարդատերերի եռյակը եզրափակում է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 97 միլիարդ դոլարով։

Ծրագրային ապահովությամբ զբաղվող Oracle ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը, ով նաև NetSuite»-ի ամենամեծ բաժնետերն է, ունի 93 միլիարդ դոլար ունեցվածք։ Նա չորրորդ ամենահարուստ ներկայացուցիչն է ՏՏ ոլորտից։

Google-ի համահիմնադիր, Alphabet-ի գործադիր տնօրեն Լարի Փեյջն ունի 91,5 միլիարդ դոլար կարողություն։ Նա ՏՏ ոլորտի միլիարդատերերի ցանկում 5-րդն է։

Google-ի մյուս համահիմնադիրը՝ Սերգեյ Բրինը ցանկում 6-րդն է։ Նրա կարողությունը գնահատվում է 89 միլիարդ դոլար։

7-րդ հորիզոնականում Սթիվ Բալմերն է։ Նա ունի 68,7 միլիարդ դոլար կարողություն, որի հիմնական աղբյուրը Microsoft-ն է։

Մա Հուատենը, որը Tencent Inc-ի հիմանդիրն է, 8-րդն է ՏՏ ոլորտի ամենահարուստ մարդկանց ցանկում։ Չինացի ինտերնետ-մագնատի կարողությունը գնահատվում է 65,8 միլիարդ դոլար։

9-րդ հորիզոնականում ևս չինացի ձեռներեց է։ Pinduoduo-ի համահիմնադիր Քոլին Չժեն Հուանն ունի 55,3 միլիարդ դոլար։

ՏՏ ոլորտի ամենահարուստ մարդկանց 10-յակը եզրափակում է աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ ՄաքՔենզի Սքոթը, որի ունեցվածքը 53 միլիարդ դոլար է։

Alibaba-ի համահիմնադիր Ջեք Ման 11-րդ հորիզոնականում է։ Նա ունի 48,4 միլիարդ դոլար կարողություն։

Ամերիկացի բիզնես-մագնատ, Dell Technologies-ի գործադիր տնօրեն Մայքլ Դելլն ունի 45,1 միլիարդ դոլար։ Նա ցանկում 12-րդն է։

13-րդ տեղում ByteDance-ի ղեկավար Չժան Իմինն է։ Նրա ընկերությանն է պատկանում TikTok-ը։ Իմինի ունեցվածքը 35,6 միլիարդ դոլար է։

Օնլայն խաղերի ստեղծմամբ զբաղվող NetEase ընկերության հիմնադիր Վիլյամ Լեյ Դինը ցանկում 14-րդն է։ Նրա կարողությունը գնահատվում է 33 միլիարդ դոլար։

Մեկ այլ չինացի գործարար՝ Վան Սինը ՏՏ ոլորտի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։ Նրա ունեցվածքը գնահատվում է 26,1 միլիարդ դոլար։

Ցուցակում 16-րդ տեղում հնդիկ ձեռնարկատեր Շիվ Նադարն է։ Նա ունի 23,5 միլիարդ դոլար և զբաղվում է IT-ծառայությունների մատուցմամբ։

ՏՏ ոլորտում 17-րդ ամենահարուստ մարդը Չժան Չժիդունն է։ Նա երկար ժամանակ զբաղեցնում էր Tencent-ի տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Նրա կարողությունը գնահատվում է 23,4 միլիարդ դոլար։

18-րդ հորիզոնականում Xiaomi-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Լեյ Ցզյունն է։ Նրա ունեցվածը գնահատվում է 23 միլիարդ դոլար։

19-րդ տեղում մեկ այլ չինացի գործարար է՝ JD.com-ի հիմնադիր Ցյանդուն Լյուն, ում կարողությունը 22,4 միլիարդ դոլար է։

ՏՏ ոլորտի ամենահարուստ ներկայացուցիչների 20-յակը եզրափակում է Պիեռ Օմիդյարը՝ eBay-ի հիմնադիրն ու տնօրենների խորհրդի նախագահը։ Նա 21,4 միլիարդ դոլար գնահատվող կարողություն ունի։