Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Իմպրովիզ» ընկերությունում ծրագրավորման օլիմպիական խմբակներ են գործում
News 22/04/2021 15:48

«Իմպրովիզ» ընկերությունը, կարևորելով իր ներդրումը երկրի գիտական ոլորտի զարգացման գործում, արդեն երկու տարի է ինչ նախաձեռնում է ծրագրավորման օլիմպիական խմբակներ: Օլիմպիական խմբակների հիմնական գաղափարը մարդկային կյանքը և մեր երկրի ապագան կրթությամբ վերափոխելն է:

Օլիմպիական խմբակի մարզիչ Ակոպ Կիրակոսյանի խոսքով, օլիմպիական խմբակները նպաստում են շնորհալի և ստեղծագործական կարողություն ունեցող աշակերտների հայտնաբերման, ուսումնական առարկաներից հիմնավոր գիտելիքներ ստանալուն, ինչպես նաև միջազգային օլիմպիադաներին ու մրցույթներին մասնակցող թիմերի ձևավորման և նրանց հետ աշխատանքի կազմակերպման գործընթացում: Ցանկացած դպրոցական առարկա առաջին հերթին գիտություն է։ Դա նշանակում է տարեցտարի որքան շատ աշակերտներ մասնակցեն օլիմպադաներին, այնքան ավելի մեծ կլինի գիտության այդ ճյուղում հետաքրքրվողների թիվը։ Հետևաբար օլիմպիադաները և դրանց անցկացման  կարգը մեծացնում են նաև երկրի գիտական պոտենցիալը։

Օլիմպիական խմբակների ձևավորման գործընթացում «Իմպրովիզ» ընկերության հիմնական շեշտադրումը եղել է մի շատ կարևոր խնդրի վրա, այն է՝ տալ հավասար հնարավորություններ մարզում բնակվող աշակերտներին: Քանի որ, հնարավորությունների տարբերության ու նաև բացակայության  պատճառով մարզերի դպրոցների օժտված շատ աշակերտներ մեծամասամբ  մնում են չբացահայտված։

«Եթե նայենք Ինֆորմատիկայի հանրապետական օլիմպիադայի ցուցակներին, կտեսնեք, որ երկու տարի շարունակ մարզերից ինֆորմատիկայի հանրապետական փուլում մասնակիցներ չեն եղել,  բայց ուրախությամբ ուզում ենք տեղեկացնել, որ այդ փաստը այլևս անցյալում է։ Այս տարի «Իմպրովիզ» ընկերության օլիմպիական խմբակի գյումրեցի աշակերտներից երկուսը՝ Բոյախչյան Գևորգը և Ունուպօղլյան Ժորան կոտրեցին այդ վիճակագրությունը և ոչ միայն հասան հանրապետական փուլ, այլ իրենց համառ աշխատասիրության շնորհիվ վաստակեցին երրորդ կարգի դիպլոմ և գովասանագիր: Իսկ մասնակիցներից Ունուպօղլյան Ժորան, որպես դիպլոմակիր համարվում է ինֆորմատիկայի միջազգային փուլի թիմի հավակնորդ»,-պատմել է օլիմպիական խմբակի մարզիչ՝ Վահագն Ալթունյանը։

Օլիմպիական խմբակի մասնակիցների խոսքով իրենց  հաջողությունների մեջ մեծ ներդրում են ունեցել Իմպրովիզ թիմը,  օլիմպիական մարզիչներ՝ Վահագն Ալթունյանն ու Ակոպ Կիրակոսյանը, մաթեմատիկայի ուսուցիչ՝ Մանյակ Մութաֆյանը և իհարկե օլիմպիական խմբակի ընկերները։