News
27/04/2021 13:04
ՁԻՀ-ի հաջորդ գիտական առցանց դասախոսության խոսնակն է Արթուր Իշխանյանը՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից: Դասախոսության ընթացքում նա կներկայացնի «Հարաբերական ալիքի հավասարումների լուծումները՝ Հեունի ֆունկցիայի տեսանկյունից»:
Միացե՛ք դասախոսությանն այսօր՝ 18:00-ին։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրացվել այստեղ։
Հիշեցնենք՝ դասախոսությունների շարքը կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMIScience-ի աջակցությամբ իրականացվող «Հետազոտական աշխատանքների ֆինանսավորում» ծրագրի շրջանակում: