Ապրիլի 28-29-ին տեղի կունենա «Ասպիրանտների աջակցության» ծրագրի շրջանակում կազմակերպվող գիտական առցանց կոնֆերանսը։
«Ասպիրանտների աջակցության» ամենամյա ծրագիրն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։ 2018 թվականից մեկնարկած այս ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ-ում երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում և օժանդակություն՝ իրենց հետազոտական և գիտական նախագծերի համար։
Առ այսօր ծրագրից օգտվել են Հայաստանի տարբեր համալսարանների և հետազոտական ինստիտուտների 30 ասպիրանտներ և հայցորդներ:
Երկօրյա առցանց կոնֆերանսի ընթացքում ծրագրի 2020 թվականի հաղթող ասպիրանտները կներկայացնեն իրենց հետազոտությունները և գրանցած հաջողությունները։
Կոնֆերանսի ընթացքում կարող եք լսեր մասնակիցների ելույթները, որոնք առնչվում են, մասնավորապես, հետևյալ գիտական ուղղություններին՝ օրգանական նյութեր, կիրառական ու փորձարարական ֆիզիկա, մաթեմատիկական մոդելավորում, թունաբանություն, մեքենայական ուսուցում և այլն։
Միանալու համար գրանցվեք այստեղ։