Categories: News

Հայկական Krisp-ն առաջադրվել է ինտերնետային «Օսկարի»

Հայկական Krisp տեխնոլոգիական ընկերությունը առաջատրվել է ինտերնետի ամենահեղինակավոր Webby Awards մրցանակին։ Krisp-ն առաջադրվել է Productivity & Collaboration բաժնում, որտեղ նրա մրցակիցներն են InVision, Heymail, Shift, Trello հարթակները։

Krisp-ի օգտին քվեարկելու համար հետևեք հղմանը։

«Պարզվում է կա մի մրցանակ, որը տրվում է լավագույն կայքերին և հավելվածներին, 2000 մասնագետներից բաղկացած հանձնաժողովի կողմից։ Վեբբի մրցանակ(Webby Awards ). այն հաճախ անվանում եմ ինտերնետի «Օսկար»։ Հայկական Կրիսպը, այս տարի նոմինացվել է Վեբբի մրցանակի համար։ Մրցակցությունը ընթանում է Կրիսպի և համաշխարհային բրենդներ Trello-ի և InVision-ի միջև։ Ձեր քվեարկած ձայնը և այս փոստի տարածելը՝ մեծ օգնություն կլինի», – գրել է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

Հիշեցնենք, որ Krisp-ի լուծումները արհեստական բանականության տեխնոլոգիակաների միջոցով իրական ժամանակում մաքրում է ձայն կողմնակի աղմուկից։ Այժմ ընկերությունը գնահատվում է մոտ 125 մլն դոլար։

Share