Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Հայկական Sprint ֆոնդը արդեն 4 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում է կատարել
News 28/04/2021 14:06

Հայկական Սպրինտ ֆոնդը, որը իր տեսակի մեջ միակն է աշխարհում արդեն 3-րդ տարին է ինչ գործում է և 4 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումն է կատարել։ Սպրինտ ֆոնդի կառավարչի՝ Կարեն Վարդանյանի հետ խոսել է ԲԱՆԱ կազմակերպության Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լանա Պետրոսյանը։

– Ի՞նչ է Սպրինտը և ո՞րն է նրա հիմնական գործառույթը։

Սպրինտը իր տեսակի մեջ միակ ֆոնդն է, որը մասնագիտացած է քրաուդֆանդինգի ոլորտում ստարտափների ֆինանսավորման մեջ՝ տրամադրելով մարկետինգային բյուջեներ։ Քրաուդֆանդինգի միջոցով շուկա մտնող ստարտափները հաճախ դիմում են մարկետինգային գործակալությունների հաջողված արշավ ունենալու համար, ինչը սակայն բավականին ծախսատար է։ Սպրինտի գործունեությունը կայանում է երկու խնդիրների լուծման մեջ. այն տրամադրում է մարկետինգային բյուջե և կապում է մարկետինգային գործակալությունների հետ։  Ներկայումս աշխատում ենք The Crowdfunding Formula-ի, Jellop-ի, Green inbox-ի, Rainfactory-ի և ոլորտի առաջատար այլ մարկետինգային գործակալությունների հետ։ Սկսել ենք աշխատել 2018 թ.ի հուլիսից։ Արդեն 100-ից ավելի արշավ ենք ֆինանսավորել և տրամադրել ենք 4,000,000 միլիոն դոլլարից ավելի գումար։ Բոլոր արշավները միասին տարբեր պլատֆորմներում(Kickstarter, Inidiegogo) հավաքել են 70,000,000 միլիոն դոլլարից ավելի գումար։

– Ի՞նչ է քրաուդֆանդինգը։

Քրաուդֆանդինգը հանրության կողմից նախագծերի ֆինանսավորման մեթոդ է։ Այն ներկայումս լինում է մի քանի տեսակ. equity crowdfunding, charity crowdfunding, debt crowdfunding, reward based crowdfunding և այլն։ Սպրինտը աշխատում է reward based crowdfunding-ի ոլորտում, որի էությունը կայանում է նրանում, որ պրոյեկտները ֆինանսավորում են ցանկանում և դրա դիմաց պարգևներ են տալիս, որոնք սովորաբար լինում հենց այն ապրանքները ինչի համար որ քրաուդֆանդինգ են անում։

-Ի՞նչ առավելություն ունի Սպրինտը այլ ֆինանսական օժանդակություն ապահովող կազմակերպությունների նկատմամբ։ Սպրինտի հիմնական առավելությունը կայանում է արագության մեջ։ Մեր օրերում կան շատ ֆինանսավորման գործիքներ, սակայն երկար ժամանակ են պահանջում վերջնական որոշում կայացնելու համար։ Սպրինտի դեպքում այդ գործընթացը տևում է 24 ժամ։

– Ինչպե՞ս է առաջացել Սպրինտը ստեղծելու գաղափարը։

Սպրինտի գաղափարը առաջացել է հենց խնդրից։ Ժամանակին կար հայակական Վոլտերման դրամապանակների արշավը Indigogo հարթակում և այդ արշավի ընթացքում բախվեցինք այն խնդրին, որ անհրաժեշտ էր շատ արագ գումարներ ձեռք բերել մարկետինգային ծախսերը ապահովելու նպատակով։ Այդ ժամանակ ես բանկում էի աշխատում և ընկերներս էին կառավարում այդ արշավը։ Քննարկումների արդյունքում եկանք այն գաղափարին, որ կարելի է մի ֆոնդ բացել գրանցելով Հայաստանում, որը մի կողմից կլինի հետաքրքիր գործիք ներդրողների համար, իսկ մյուս կողմից կլինի շատ արդյունավետ ռեսուրս ոլորտի համար։

Սպրինտը աբողջությամբ հայկական ֆոնդ է, և սկզբում մարդկանց համար շատ անսովոր էր, որ հայաստանից ներդրումային ֆոնդը ֆինանսավորում էր առաջարկում Սիլիկոնյան հովտի կամ Եվրոպական ստարտափներին։ Հիմա արդեն շատերը ճանաչում են Հայաստանի քրաուդֆանդինգային էկոհամակարգը Սպրինտի այդ թվում նաև Քրաուդֆանդինգ Ֆորմուլայի շնորհիվ։

– Ինչու՞ որոշեցիք Հայաստանում ֆոնդը գրանցել։

Ճիշտ է, սովորաբար ներդրումային ֆոնդերի համար ավելի լավ միջավայր է ընդունված համարել Լյուքսեմբուրգը կամ այլ եվրոպական երկրներ, սակայն մի քիչ ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ իրականում հայաստանում ներդրումային ֆոնդի համար ստեղծված է իդեալական միջավայր։ Այստեղի համակարգը շատ ճկուն է։ Հարկային ու վարչարարության տեսանկյունից, արտոնյալ ռեժիմով է աշխատում, իհարկե կենտրոնական բանկի վերահսկողության տակ, բայց այնուամենայնիվ դաշտը թողած է մաքսիմալ ազատ, որպեսզի հնարավորինս շատ ներդրումային ֆոնդեր գրանցվեն Հայաստանում։

– Ինչպիսի՞ն ես պատկերացնում Սպրինտի ապագան։

Սպրինտը ապացուցեց, որ այն շատ արդյունավետ գործիք է այս ոլորտում։ Պլանների մեջ մտնում է հնարավորինս մեծ քանակով արշավների հետ աշխատել և օգնել նրանց հասնել հաջողության։ Մեր տեսլականը այն է, որ ցանկացած մարդ ով նորարարական գաղափար ունի, կարողանա այն առանց խոչընդոտի իրականացնել քրաուդֆանդինգի միջոցով և հասցնել մեծ հաջողության։

– Ինչպե՞ս կարող են ստարտափները դիմել Սպրինտին, և որո՞նք են պայմանները։

Դիմելու համար հարկավոր է լրացնել դիմումի ֆորմը մեր պաշտոնական էջում – sprintcf.com

– Ինչո՞վ էիր զբաղվում Սպրինտից առաջ։

Մինչև Սպրինտի հիմնելը, իմ աշխատանքային փորձը հիմնականում եղել է բանկային ոլորտում։ Դեռևս ուսանող էի, երբ աշխատանքի ընդունվեցի միջազգային բանկերից մեկում։ Շուրջ տաս տարի այդ բանկում եմ աշխատել՝ տարբեր պաշտոններում։ Ընտրության առաջ էի կանգնած, թե որն էր լինելու իմ կարիերայի հաջորդ քայլը. շարունակել աշխատել նույն բանկում և միջազգային կարիերա ունենալ, թե մնալ Հայաստանում և տեղում ավելի արժեքավոր գործ անել։ Ընտրեցի մնալ Հայաստանում, որովհետև հասկացա, թե ինչքան մեծ արժեք ունեցող գործեր կարող եմ անել աշխարհի համար գտնվելով Հայաստանում։ Հնարավորինս շատ մարդկանց վրա դրական ազդեցություն ունենալու գաղափարը, մեծ մոտիվացիա է տալիս և չի թողնում հոգնել։