News

ՁԻՀ-ը ներկայացրել է «Կանայք տվյալագիտությունում» գիտաժողովի ամփոփիչ տեսանյութն ու բանախոսությունները

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ներկայացնում է Women in Data Science ARMENIA գիտաժողովի ամփոփիչ տեսանյութն, իսկ այստեղ կարող եք դիտել գիտաժողովի բոլոր 17 հիմնական բանախոսների ելույթները ներկայացնող հոլովակները։

Սթենֆորդի համալսարանի կողմից 2015թ-ից կազմակերպվող «Կանայք տվյալագիտության մեջ» կոնֆերանսն անցկացվում է աշխարհի շուրջ 150 վայրում։ Հայաստանում գիտաժողովն իրականացվեց առաջին անգամ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, ISTC-ի և Վանաձորի ու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնների հետ համատեղ, Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում:

WiDS Armenia գիտաժողովին ներկա գտնվեց ավելի քան 130 մասնակից՝ ողջ Հայաստանից, իսկ Live հեռարձակմամբ միջոցառման ողջ ընթացքը հետևել է ավելի քան 5000 դիտորդ:

Share