News
30/04/2021 15:54
Կարո՞ղ եք նկարագրել այնպիսի բիզնես գաղափար, որի թիրախային սեգմենտը 0-100 տարեկան մարդիկ են: Իհարկե, դա կարող է լինել շոկոլադի արտադրություն, չէ՞ որ բոլորն են սիրում շոկոլադ:
«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» Բութքեմփ ծրագրի երկրորդ փուլի հաղթող կին ձեռներեց Քրիստինե Վարդանյանը ցանկանում է այդպիսով լուծել նաև շատ կարևոր սոցիալան խնդիր՝ աուտիզմի ախտորոշում և զարգացման այլ խանգարումներ ունեցող երեխաների և դեռահասների կրթական, վերականգնողական, մասնագիտական և զբաղվածության ապահովումը, ինչպես նաև այդ երեխաների ծնողների համար աշխատանքի ապահովման խնդիրը՝ ձեռագործ շոկոլոդագործությամբ: