News

Powerdata ընկերությունը նախատեսում է մասնաճյուղ բացել ԳՏԿ-ում

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում իր մասնաճյուղն է նախատեսում բացել Powerdata ընկերությունը և սիրով համագործակցության է հրավիրում ստորև ներկայացված մասնագիտություններին տիրապետող անձանց՝ Automated/Manual QA Engineer, DevOps Engineer, Data/Database Architect, Software Developer/PHP, AWS Solutions Developer, Cloud Engineer։

Այդ նպատակով մայիսի 31-ին` ժամը 17։00-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն Powerdata-ի գործունեության հիմնական ուղղությունները: Ինչպես նաև ընկերության աշխատակիցները կկիսվեն իրենց տեսակետներով և փորձով։

Powerdata-ն գերժամանակակից ՏՏ լուծումներով՝ տվյալների վերլուծությամբ և AWS ծառայությունների ինտեգրմամբ աջակցում է իր հաճախորդներին:

Ընկերության գործունեության մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար այցելեք ընկերության կայք։

Հանդիպմանը մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտաձևը։

Share