News

ՎՏԿ-ն և ՁԻՀ-ը մեկնարկում են ինժեներական նախագծման վճարովի դասընթաց

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հրավիրում են մասնակցելու ժամանակակից աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող ինժեներական նախագծման (3D մոդելավորման) վճարովի դասընթացի:

Դասընթացի այս փուլը հաջողությամբ ավարտած այն մասնակիցները, որոնք սովորում են ՀԱՊՀ-ում, ավարտել են ՀԱՊՀ-ն կամ ունեն ինժեներական կրթություն (ցանկալի է), կկարողանան մասնակցել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված Toughbuilt Industries Armenia ընկերության կողմից կազմակերպվող անվճար գործնական դասընթացին, որից հետո՝ ընկերության պահանջներին համապատասխանող մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնել կազմակերպությունում։

Դասընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դասընթացին մասնակցելու համար գրանցվեք այստեղ։

Share