Սեպտեմբեր, 2021
September 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
ՌՀՕ ազգային մրցույթին թիմերի գրանցումը մեկնարկել է. վերջնաժամկետը մայիսի 15-ն է
News 06/05/2021 16:58

ՌՀՕ-ն թիմային մրցույթ է։ Մասնակից թիմերը նախագծում ու կառուցում են ռոբոտի մոդել, որը կարողանում է իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել:

Թիմում մասնակիցների նվազագույն թիվը 2-ն է, առավելագույնը` 3-ը: Թիմը պետք է ունենա մարզիչ, ով պետք է լինի առնվազն 20 տարեկան: Թիմի մարզիչը չի կարող լինել թիմի անդամ:

1. Սովորական և Լեգոստարտ մրցույթի մասնակիցների տարիք.

• Տարրական` մինչև 12 տարեկան աշակերտներ (մրցույթի տարվա դրությամբ)

• Կրտսեր` 13-15 տարեկաններ (մրցույթի տարվա դրությամբ)

• Ավագ` 16-19 տարեկաններ (մրցույթի տարվա դրությամբ)

2. Բաց մրցույթի մասնակիցների տարիք.

• Տարրական` մինչև 12 տարեկան աշակերտներ (մրցույթի տարվա դրությամբ)

• Կրտսեր` 13-15 տարեկաններ (մրցույթի տարվա դրությամբ)

• Ավագ` 16-19 տարեկաններ (մրցույթի տարվա դրությամբ)

3. WeDo սովորական մրցույթին կարող են մասնակցել մինչև 10 տարեկան երեխաները:
Օլիմպիադայի ազգային փուլին մասնակցելու համար հարկավոր է մասնակցության հայտ լրացնել մինչև 2021 թ. մայիսի 15-ը ներառյալ:

Յուրաքանչյուր թիմի համար վճարը կազմում է 10.000 ՀՀ դրամ: Մասնակցության վճարը կատարելու վերջնաժամկետը 2021 թ. մայիսի 20-ն է: Մասնակցության վճարը փոխանցեք «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում բացված «Այբ» կրթական հիմնադրամի 1930055663050100 հաշվեհամարին:

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը տեղի կունենա 2021թ․ հունիսի 27-ին: