Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը սկսել է հեղինակային MARS փոդքասթը՝ նվիրված հայրենական ստարտափ էկոհամակարգին:
Շարքի հաջորդ զրուցակիցը Նարեկ Աղեկյանն է։ Նարեկը Noor Games-ի հիմնադիրն է։ Նա նաև խաղային դիզայներ է։
Փոդքասթի թեման վիդեոխաղերն են։ Աշխարհում 3 միլիարդ մարդ խաղում է վիդեոխաղեր, իսկ շուկան գնահատվում է 180 միլիարդ դոլար։ ԱՄՆ-ում այն 2020-ին ավելի մեծ էր, քան ֆիլմերն ու սպորտը միասին։
Հայաստանում գործում են 10-15 խաղային ստուդիաներ։ Նզրեկ Աղեկյանի ղեկավարած Noor Games-ի վերջերս ստեղծած խաղը 19 օր շարունակ Apple և Android chart-երում առաջինն էր։
Վերջին 5 տարում հայերը ստեղծել են մի քանի միջազգային hit-եր։ Ամենամեծ մեգահիթը եղել է aquapark.io-ը որը ունեցել է 300 միլիոն ներբեռնում։
Խաղի ստեղծման ժամանակ տարբեր մասնագիտություններ են ընդգրկվում։ Կան խաղեր որոնց վրա հազարավոր մարդիկ են աշխատում։
MARS փոդքասթի նախորդ էպիզոդները դիտեք այստեղ:
Ստորև ներկայացնում ենք փոդքասթի հերթական թողարկումը: