Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
MARS փոդքասթի հերթական հյուրը Նարեկ Աղեկյանն է, թեման՝ վիդեոխաղերը
News 06/05/2021 17:08

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը սկսել է հեղինակային MARS փոդքասթը՝ նվիրված հայրենական ստարտափ էկոհամակարգին:

Շարքի հաջորդ զրուցակիցը Նարեկ Աղեկյանն է։ Նարեկը Noor Games-ի հիմնադիրն է։ Նա նաև խաղային դիզայներ է։

Փոդքասթի թեման վիդեոխաղերն են։ Աշխարհում 3 միլիարդ մարդ խաղում է վիդեոխաղեր, իսկ շուկան գնահատվում է 180 միլիարդ դոլար։ ԱՄՆ-ում այն 2020-ին ավելի մեծ էր, քան ֆիլմերն ու սպորտը միասին։

Հայաստանում գործում են 10-15 խաղային ստուդիաներ։ Նզրեկ Աղեկյանի ղեկավարած Noor Games-ի վերջերս ստեղծած խաղը 19 օր շարունակ Apple և Android chart-երում առաջինն էր։

Վերջին 5 տարում հայերը ստեղծել են մի քանի միջազգային hit-եր։ Ամենամեծ մեգահիթը եղել է aquapark.io-ը որը ունեցել է 300 միլիոն ներբեռնում։

Խաղի ստեղծման ժամանակ տարբեր մասնագիտություններ են ընդգրկվում։ Կան խաղեր որոնց վրա հազարավոր մարդիկ են աշխատում։

MARS փոդքասթի նախորդ էպիզոդները դիտեք այստեղ:

Ստորև ներկայացնում ենք փոդքասթի հերթական թողարկումը: