Սեպտեմբեր, 2021
September 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Մեկնարկել է վետերանների աջակցության Revive ծրագիրը
News 10/05/2021 18:06

Մայիսի 4-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ վետերանների աջակցության Revive ծրագրի բացման պաշտոնական արարողությունը։

Նոր հմտություններ և կարողություններ փոխանցելու համար մշակված  ծրագրի նպատակն է ձեռք մեկնել վետերաններին սեփական ստարտափը սկսելու կամ ընթացիկ բիզնեսն ընդլայնելու հարցում` միաժամանակ աջակցելով վերջիններիս՝ կրթության մակարդակն ու կարիերայի աճի հնարավորությունները զարգացնելու հարցում։ Ծրագիրը միտված է  հավաքագրել վետերանների համար նպատակային լուծումներ տրամադրող ստարտափներ, որոնք կապահովեն վետերանների՝ քաղաքացիական կյանք առավել սահուն և արդյունավետ վերադարձը:

Միջոցառումը սկսվեց Միհաելա Ստոյկոսկայի (Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար) և Տաթևիկ Քոլոյանի (ՄԱԶԾ  նորարության և ԿԶՆ ֆինանսների ղեկավար) բացման խոսքով։ Մարինե Մալխասյանը ( Ծրագրերի Ղեկավար/Կառավարում) ներկայացրեց ՄԱԶԾ Tech2Life ծրագիրը։ Այնուհետև  Սյուզաննա Շամախյանը (Ծրագրերի և համագործակցությունների գծով փոխտնօրեն, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) և  Վաչե Թավիթյանը (Բիզնես ծրագրերի համակարգող, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) ներկայացրեցին ծրագրի երկու ուղղությունները։

Revive ծրագիրն իրականացվելու է երկու ուղղությամբ․

Տեխնոլոգիական աքսելերատոր՝ օժանդակ տեխնոլոգիաների համար. Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ մշակված և իրականացվող «Revive» տեխնոլոգիական աքսելերատորը ՄԱԶԾ-ի շրջանակներում իրականացվող վետերանների աջակցմանն ուղղված ավելի մեծ աշխատանքի մաս է կազմում և միտված է խթանելու օժանդակ տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող և զարգացման փուլում գտնվող տեղական ու միջազգային ընկերությունների ցանցը։

Ընկերությունները կմշակեն և կզարգացնեն իրենց ստարտափները, մինչև դրանք կդառնան կենսունակ՝ դյուրին դարձնելու վետերանների առօրյան: Ծրագիրը մասնավորապես կթիրախավորի այն վետերաններին, ովքեր ունեն ֆիզիկական կամ հոգեբանական աջակցության կարիք։

Կարողությունների զարգացման և աշխատանքի տեղավորման ծրագիր․ 

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հետ համատեղ մշակված Revive կարողությունների զարգացման ծրագիրը ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող և վետերանների համապարփակ աջակցության ծրագրի բաղկացուցիչ մասն է: Այն մշակվել է վետերանների և նրանց ընտանիքների բազմաթիվ սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու նպատակով։ Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդ զինծառայողներին, ովքեր ունեն թերի բարձրագույն կրթություն։

Համապատասխան գիտելիքների ապահովմանն ու մասնագիտական ուղղորդմանը միտված ուսումնական ծրագրերի իրականացմամբ կհեշտացվի սեփական բիզնեսը հիմնել կամ աշխատել ցանկացող վետերանների փորձերը։

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ «Վետերանների վերաինտեգրման խոչընդոտները և կրթության կարևորությունը» թեմայով, որը վարեց ՝ Վարուժան Ավետիքյանը

(Տնօրեն, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ / Թի Քեյ ընդ Փարթնըրզ. Կառավարող գործընկեր), իսկ մասնակիցներն էին՝ Արմեն Օրուջյանը (հիմնադիր տնօրեն, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ,), Կորյուն Խաչատուրյանը (Գործադիր տնօրեն, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) և Տաթևիկ Քոլոյանը (Նորարության և ԿԶՆ ֆինանսների ղեկավար, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ)։

Պանելային քննարկման ժամանակ Կորյուն Խաչատրյանը նշեց, որ ծրագիրն առաջարկում է մտածելակերպի նոր ու երկարաժամկետ ձևավորման հնարավորություն՝ օգնելով յուրաքանչյուրիս վերաարժևորել սեփական գործողությունները։Արմեն Օրուջյանը նշեց, որ հաճելի է անցնել այս ուղին և հուսով է, որ ծրագիրը կդառնա մասշտաբային։ Նա նաև հավելեց, որ ակնկալում է տեսնել այս ծրագրի հետագա կայուն ու ազդեցիկ բնույթը։

Միջոցառումը եզրափակվեց Տաթևիկ Քոլոյանի ամփոփիչ խոսքով։ Նա նշեց, որ ծրագրի հաջող իրականացմանը զուգահեռ կարևոր է նաև նրա մասշտաբային զարգացումը և ազդեցությունը․ թեև ծրագրի իրականացումը հեշտ չի լինելու, սակայն այն երկարաժամկետ փոփոխությունների հաստատման առաջին քայլն է, որը միտված է ձևակերպելու սեփական երկրում ներդրում ունենալու մշակույթը։

Վետերանների աջակցության Revive ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի ImpactAIM աքսելերատորի կողմից, ինչպես նաև «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում։