Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Տեխնովացիա աղջիկներ. Մրցույթի հայաստանյան փուլը կանցկացվի մայիսին, միջազգայինը՝ հունիսին
News 14/05/2021 15:52

Մայիսի 17, 19, 21 ժամը 14:00-20:00 Եվրոպական համալսարանի միջոցառումների  մեծ սրահում (Դավիթ Անհաղթի 10, Երևան 0037) տեղի կունենա «Կանայք և տեղեկատվական  հասարակությունը» հկ-ի կողմից կազմակերպած Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021 մրցույթը։  Տեխնովացիան աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթն է 10-18  աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգևորել և հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում` լուծելով իրենց համայնքների խնդիրները,  ձեռներեցության և տեխնոլոգիական գիտելիքների միջոցով:  

2017 թվականին առաջին անգամ մասնակցելով ծրագրին, Կարբի գյուղի դպրոցի «Մեկ քայլ առաջ»  աղջիկների թիմը իր «Հայկական ժեստերի լեզու» հավելվածով ստացավ միջազգային գլխավոր  մրցանակը կրթություն անվանակարգում և հրավիրվեց Սիլիկոնյան հովիտ մասնակցելու միջազգային  մրցանակաբաշխությանը: 2017 թվականից Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրի ընթացքում  սոցիալական տարբեր խնդիրներին առնչվող 186+ հավելված է ստեղծվել, 408+ թիմ, 2088+  աշակերտուհի, 408+ մենթոր է մասնակցել Հայաստանի բոլոր մարզերի քաղաքներից, գյուղերից: 

Ավարտվեց Տեխնովացիա Հայաստան 2021 մրցափուլը: Ծրագրին գրանցվեց 488 աշակերտուհի, 108 մենթոր, 92 թիմ ձևավորվեց, հայաստանյան կիսաեզրափակիչ փուլ դուրս եկավ 48 թիմ: Այս տարվա  մարտահրավերներն են՝ 

  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտուհիների և  մենթորների մասնակցության խրախուսումը թիմերում, 
  • արհեստական բանականության մոդուլի ներառման խրախուսումը հավելվածներում:  

«Տեխնովացիա աղջիկներ, Հայաստանյան 2021» մրցույթին մասնակցած 48 թիմերը մայիսի 17-19,21 ին,  ժյուրիին կներկայացնեն իրենց բջջային հավելվածները, որի արդյունքում, կորոշվեն հաղթող թիմերը:  

Միջազգային առցանց փուլը տեղի կունենա հունիսին:

Հունիսի կազմակերպվելիք «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստանյան 2021» մրցանակաբաշխությանը հաղթող թիմերը մրցանակներ կստանան տարբեր անվանակարգերում: 

 «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021» մրցույթին աջակցում են Սերվիս Տիտան ընկերությունը,  Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը, Եվրոպական համալսարանը, Chessify ընկերությունը, Արարատ բանկը, «Հույսի կամուրջ», «Ագաթ» հասարակական կազմակերպությունները: 

«Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021» ծրագիրը ֆինանսավորվում է Ֆինլանդիայի արտաքին  գործերի նախարարության դրամաշնորհով: