«Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը», Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը և Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) 2021թ․ սեպտեմբերի ամսին համատեղ կազմակերպում են «Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթը»:
Մրցույթի նպատակն է փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում մասնակից թիմերի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ։
Մրցույթը իրականացվելու է երեք մակարդակի անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։
Մրցույթի ընթացքում առաջադրվող խնդիրներն են՝
1) Կրակի օջախի հայտնաբերում
2) Տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում
3) Հեղուկ նյութերի սփռում
Առաջադրված յուրաքանչյուր խնդիր բաժանված է լինելու ըստ բարդության՝
-
Պարզ – դպրոցահասակաների համար
-
Միջին – սիրողական խմբերի և սկսնակ ընկերությունների համար
-
Բարդ – մասնագիտացված ընկերությունների համար
Վերոնշյալ խնդիրների լուծումը էապես կարող է բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը:
Մրցույթի մասնակցության հայտերը հասանելի են հետևյալ հղումով՝ https://forms.gle/
Հայտերն ամբողջությամբ ստանալուց հետո մասնակիցներին կտրամադրվի առաջադրանքների նկարագրությունը։
Մրցույթի մասնակցության հայտ ներկայացնող խմբերը կարող են առաջարկել նաև լուծումներ որոնք նշված չեն ցանկում: Նախաձեռնող խումբը դրանք անպայման կդիտարկի և նպատակահարմարության դեպքում կներառի առաջարկվող խնդիրների ցանկում:
Մրցույթի ընթացքում առաջադրվող խնդիրներն են՝
1) Կրակի օջախի հայտնաբերում
* Նախապես նշված տարածքում ավտոմատ թռիչք, կոորդինատների փոխանցում, ֆիքսված ժամանակահատվածում հայտնաբերում
* Մեծերի համար օջախ, իսկ դպրոցականների համար ծուխ
2) Տուժածի հայտնաբերում
* Հայտնաբերել տուժածին և առաքել գոյատևման փաթեթ
* Բոնուսային միավոր՝ թռիչքից առաջ կազմակերպիչների կողմից տրամադրված ծածկագիրը պետք է հասցնել տուժածին (օրինակ ձայնային հաղորդագրության միջոցով)
* Պրոֆեսիոնալ թիմերը պետք է առաքեն հնարավորինս ծանր բեռ (payload)
3) Տարածքի ախտահանում
* Գտնել և ներկել (ախտահանման փոխարեն) տարածքում տեղադրված մետաղյա թիթեղները
Վերոնշյալ խնդիրների լուծումը էապես կարող է բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը:
Միջազգային մամուլը և RESPONDRONE-ի մեր գործընկերները փաստում են, որ ԱԹՍ-ները կիրառվել են նաև COVID-19 -ի հետ կապված որոշ իրավիճակներում, ինչպիսիք են՝
-
Մարդկային հոծ խմբերի հայտնաբերում
-
Ահազանգում և տեղեկության փոխանցում բնակչությանը
-
Որոշ երկրներ նաև փորձարկում են՝
-
Բնակելի տարածքում բարձր ջերմությամբ մարդկանց հայտնաբերում
-
Տարածքների ախտահանում:
-