Հունիս, 2021
June 2021
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Սեպտեմբերին կանցկացվի Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթը
News 14/05/2021 15:55

«Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը», Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ),  ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը և Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ)  2021թ․ սեպտեմբերի ամսին համատեղ կազմակերպում են «Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթը»:

Մրցույթի նպատակն է փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում մասնակից թիմերի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ։

Մրցույթը իրականացվելու է երեք մակարդակի անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։

Մրցույթի ընթացքում առաջադրվող խնդիրներն են՝

1) Կրակի օջախի հայտնաբերում

2) Տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում

3) Հեղուկ նյութերի սփռում

Առաջադրված յուրաքանչյուր խնդիր բաժանված է լինելու ըստ բարդության՝

  • Պարզ – դպրոցահասակաների համար

  • Միջին – սիրողական խմբերի և սկսնակ ընկերությունների համար

  • Բարդ – մասնագիտացված ընկերությունների համար

Վերոնշյալ խնդիրների լուծումը էապես կարող է բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը:

Մրցույթի մասնակցության հայտերը հասանելի են հետևյալ հղումով՝ https://forms.gle/9Z9fByJdYgd18E9N8 և ընդունվում են ս․թ․ մայիսի 14-ից 26-ն ընկած ժամանակահատվածում։

Հայտերն ամբողջությամբ ստանալուց հետո մասնակիցներին կտրամադրվի առաջադրանքների նկարագրությունը։

Մրցույթի մասնակցության հայտ ներկայացնող խմբերը կարող են առաջարկել նաև լուծումներ որոնք նշված չեն ցանկում: Նախաձեռնող խումբը դրանք անպայման կդիտարկի և նպատակահարմարության դեպքում կներառի առաջարկվող խնդիրների ցանկում:

Մրցույթի ընթացքում առաջադրվող խնդիրներն են՝

1) Կրակի օջախի հայտնաբերում

* Նախապես նշված տարածքում ավտոմատ թռիչք, կոորդինատների փոխանցում, ֆիքսված ժամանակահատվածում հայտնաբերում

* Մեծերի համար օջախ, իսկ դպրոցականների համար ծուխ

2) Տուժածի հայտնաբերում

* Հայտնաբերել տուժածին և առաքել գոյատևման փաթեթ

* Բոնուսային միավոր՝ թռիչքից առաջ կազմակերպիչների կողմից տրամադրված ծածկագիրը պետք է հասցնել տուժածին (օրինակ ձայնային հաղորդագրության միջոցով)

* Պրոֆեսիոնալ թիմերը պետք է առաքեն հնարավորինս ծանր բեռ (payload)

3) Տարածքի ախտահանում

* Գտնել և ներկել (ախտահանման փոխարեն) տարածքում տեղադրված մետաղյա թիթեղները

Վերոնշյալ խնդիրների լուծումը էապես կարող է բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը:

Միջազգային մամուլը և RESPONDRONE-ի մեր գործընկերները փաստում են, որ ԱԹՍ-ները կիրառվել են նաև COVID-19 -ի հետ կապված որոշ իրավիճակներում, ինչպիսիք են՝

  • Մարդկային հոծ խմբերի հայտնաբերում

  • Ահազանգում և տեղեկության փոխանցում բնակչությանը

  • Որոշ երկրներ նաև փորձարկում են՝

    • Բնակելի տարածքում բարձր ջերմությամբ մարդկանց հայտնաբերում

    • Տարածքների ախտահանում: