News

«Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» խորագրով լուսանկարների մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է

«Արցախյան պատերազմ 2020 ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ» խորագրով լուսանկարների մրցույթին կարող եք դիմել մինչև 2021թ-ի մայիսի 25-ը:

Մասնակցե՛ք ապագա սերունդներին փոխանցելու և պատմական արդարությունը վերականգնելու նպատակով պատերազմական օրերի թվային վավերագրումների հավաքագրմանը՝ 3 թեմատիկ ուղղություններում․

 Վայրագություններ մարդկության դեմ,
 Հերոսապատումներ,
Միասնական թիկունք։

Մրցանակային ֆոնդը՝ 1․500․000 ՀՀ դրամ:

Share