News

«Գիտություն և Պետություն» առցանց զրույցի բանախոսը Արսեն Առուստամյանն է

Այսօր «Գիտություն և Պետություն» առցանց զրույցի շրջանակում հյուրընկալելու ենք համակարգային ճարտարագետ Արսեն Առուստամյանին՝ National Instruments ընկերությունից:

Արսեն Առուստամյանը մասնագիտացած է կիսահաղորդչային, ավտոմոբիլային և տիեզերական արդյունաբերությունների ուղղությամբ:

Իր թիմի հետ ինժեներական լուծումներ է տրամադրում արդյունաբերական այնպիսի առաջատարների , ինչպիսիք են NXP, Qualcomm, Audi, Volkswagen, Thales, Airbus և այլն:

Նրա հետաքրքրության տիրույթում են տարբեր ոլորտների բիզնեսների կարիքների և ճարտարագիտական լուծումների կամրջումը, ինչպես նաև բարդագույն կոմպլեքս նախագծերի համար օպտիմիզացված ճարտարագիտական մեթոդաբանության կիրառումը:

Միացե՛ք զրույցին այսօր, ժամը 19:00, ինչպես Facebook live հեռարձակմամբ, այնպես էլ Zoom հարթակով (Webinar ID: 892 4879 8310, Passcode: EIF), որտեղ կարող եք հարցեր հղել բանախոսին:

Share