«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ամփոփում է Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի կարճ ցուցակ անցած թիմերի համար կազմակերպված երկօրյա բութքեմփը:
Բութքեմփի ընթացքում մասնակիցները հանդես են եկել իրենց բիզնես գաղափարների նախնական գործարար ներկայացումներով և ստացելխորհրդատվություն և մենթորություն՝ ինչպես ՁԻՀ-ի, այնպես էլ տեխնոլոգիական և բիզնես ոլորտի փորձագետներից, մասնավորապես, հետևյալ թեմաներով՝
Ծրագրի պայմանագրային, իրավական և ֆինանսական ընթացակարգերը (Արամ Խաչատրյան, Քնարիկ Բարսեղյան – ՁԻՀ),
միջոցների և ներդրումների ներգրավում (Կարեն Վարդանյան – Formula VC),
արդյունավետ գործարար ներկայացումների հմտություններ (Մարի Բարսեղյան-ՁԻՀ, Կարեն Վարդանյան – Formula VC),
վաճառքներ (Ստեփան Ասլանյան – Hexact),
վենչուրային համաժողովին ներկայանալու կարևոր սկզբունքները (Ամալյա Մխիթարյան – ՀԱՃՀ ANEL, Անահիտ Սարգսյան – ՀՀ ԲՏԱ նախարարություն /ՎՀ գնահատող հանձնաժողովի անդամներ/),
մարկետինգ (Ներսես Օհանյան – Vineti)։
Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ։