Հունիս, 2021
June 2021
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
DISQO-ն Armenian Code Academy-ի հետ համատեղ նոր կրթական ծրագիր է ներկայացրել տեխնոլոգիական համայնքի զարգացման համար
News 24/05/2021 14:34

Ամերիկյան DISQO ընկերությունը Armenian Code Academy-ի հետ համագործակցությամբ անվճար կրթական ծրագիր է ներկայացնում հայկական ՏՏ համայնքին։ Վերջինիս նպատակը սկսնակ և միջին որակավորման կադրերի պատրաստումն է ու Հայաստանում տեխնոլոգիական համայնքի զարգացումը։ 

«Սա շատ հատկանշական նախագիծ է մեզ համար, քանի որ այսպիսով հայկական տեխնոլոգիական համայնքում մեր ներդրումները մտնում են նոր փուլ ու ավելի ինտենսիվ բնույթ են կրում։ Ծրագրի մասնակիցները կստանան անհրաժեշտ գիտելիքն ու փորձը ոլորտում կարիերա սկսելու համար։ Թրեյնինգի ավարտին մենք ինքներս պատրատսվում ենք լավագույն արդյունքը դրսևորած մասնակիցներին ներգրավել DISQO-ում անցկացվելիք փորձաշրջանում, իսկ մյուսներին հնարավորինս կաջակցենք տեղական այլ ընկերություններում աշխատանքի ընդունվելու հարցում»,- նշեց DISQO-ի տեխնոլոգիական թիմի տնօրեն Հարություն Բաղդասարյանը։ 

Դասընթացների կրթական մոդելը մշակել է DISQO-ի մասնագիտական թիմը՝ նորարար տեխնոլոգիական ստանդարտներին ու միջազգային փորձին համապատասխան։ 

«Անչափ ողջունելի է, որ DISQO-ի պես կազմակերպությունները պատասխանատվություն են վերցնում նոր տաղանդներ ստեղծել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի համար»,- կիսվում է Armenian Code Academy-ի տնօրեն Նարեկ Ասլիկյանը։ 

Կրթական ծրագիրը լինելու է 2 մասնագիտական ուղղություններով ՝ Java և DevOps։ Այն կընթանա 3 փուլերով. 

  • առաջին 4 ամսում Armenian Code Academy-ն կանցկացնի ինտենսիվ թրեյնինգներ՝ DISQO-ի գրասենյակ շաբաթական այցերով, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան ընկերության թիմերի, մասնագետների, պրոդուկտների ու տեխնոլոգիաների հետ,
  • դասընթացների ավարտին թեստավորման և հարցազրույցների արդյունքում բարձր առաջադիմությամբ մասնակիցներին հնարավորություն կտրվի անցնել երկրորդ փուլ՝ DISQO-ում երկամսյա փորձաշրջանին միանալու համար, 
  • փորձաշրջանի շրջանավարտները կարող են մասնակցել ընկերությունում առկա թափուր հաստիքների հարցազրույցներին, որտեղ հաջողելու դեպքում արդեն հնարավորություն կտրվի ընկերության հայաստանյան թիմին միանալ։ 

DISQO-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանը նշում է, որ սա այս տարվա թվով երրորդ, բայց ամենամասշտաբային կրթական նախագիծն է ընկերության կողմից։ «Նախորդ ամիսներին մեկնարկել ենք նաև Java ծրագրավորման ու Պրոդուկտի կառավարման անվճար թրեյնինգներ Արցախյան պատերազմի մասնակիցների համար՝ ԱՏՁՄ-ի հետ համատեղ։ Վերջերս նաև հայտարարեցինք Տվյալագետների ամառային եռամսյա փորձաշրջանի մասին, որի համար ստացել էինք 200-ից ավելի դիմումներ։ Այս ամենը կրելու է շարունակական բնույթ և մենք տարբեր ձևաչափերով փորձելու ենք միջազգային փորձով ու գիտելիքով կիսվել ու զարգացման հնարավորություններ ստեղծել հայկական տեխնոլոգիական համայնքի համար»,- հավելեց նա։ 

Ծրագրի հայտադիմումները բաց են և դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 14-ը։ 

DISQO-ն տվյալների վերլուծության պլատֆորմ է բրենդերի առաջխաղացման ու շուկաների հետազոտության համար։ Այն ապահովում է ընկերության հաճախորդ բիզնեսների ու 20 միլիոնից ավելի պանելիստ-օգտատերերի միջև թափանցիկ կապը՝ ամբողջական սպառողական վերլուծություններով։ «Պլատֆորմը որպես ծառայություն» մոդելով և էթիկական և թույլատրված տվյալներով աշխատող տեխնոլոգիայով հիմնված՝ այն տրամադրում է ավտոմատացված լուծումներ՝ բջջային հավելվածների և desktop հարթակներում սպառողական կարծիքն ու թվային պահվածքն ամբողջապես հասկանալու համար։ DISQO-ն հիմնադրվել է 2015 թվականին Գլենդելում և հանդիսանում է արագ աճող տեխնոլոգիական ընկերություն, որը ճանաչվել է որպես լավագույն գործատու, որ ներկայումս ունի 200-ից ավելի աշխատակից։ 

Ընկերության մասին ավելին կարող եք տեղեկանալ կայքից. www.disqo.com

Armenian Code Academy-ը կրթական հաստատություն է` հիմնված Հայաստանում, որ կազմակերպում է ծրագրավորման դասընթացներ՝ առաջարկելով բարձրորակ կրթություն ծրագրավորման ոլորտին միանալ ցանկացողների, ինչպես նաև արդեն ոլորտում աշխատող մասնագետների համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց գիտելիքները, հմտություններն ու փորձը: Կրթական ծրագրերին զուգահեռ կազմակերպությունն օգնում է ուսանողներին ծանոթանալ ոլորտի աշխատանքային մշակույթին և միջավայրին ՝ առաջատար ՏՏ ընկերություններում աշխատանքի տեղավորման հեռանկարներով: Կազմակերպության  մասին ավելին կարող եք տեղեկանալ կայքից. www.aca.am