Սեպտեմբեր, 2021
September 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
AITC/EIF. Ամառային Դպրոցի ծրագիր` 3 տարբեր ուղություններով
News 27/05/2021 17:06

AITC / EIF-ը սիրով հայտարարում է հերթական Ամառային Դպրոցի ծրագիրը` 3 տարբեր ուղություններով։ Մենք մշակել ենք հատուկ “ITeens Summer School” ծրագիրը՝ նախատեսված հետաքրքրասեր դպրոցականների համար, հատկապես նրանց, ովքեր սիրում են համակարգիչներ ու նորագույն տեխնոլոգիաներ:

  • “Coding for Kids” Ամառային Դպրոց (8-11 տարեկանների համար)
    Ծրագրի ընթացքում աշակերտները անհատական կամ զույգերով կուսումնասիրեն «Scratch» միջավայրի հնարավորությունները, կստեղծեն իրենց սեփական նախագծերը՝ համակարգչային խաղեր և անիմացիաներ: Որպես վերջնարդյունք կներկայացնեն իրենց սեփական նախագծերը:
    Այլ մանրամասներ՝ https://bit.ly/3bP7Tnz
  • 2․”Web for Teens” Ամառային Դպրոց (12-16 տարեկանների համար)
    Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, ովքեր մենթորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական վեբկայք գաղափարի մշակման վրա (օր.՝ օնլայն կինոթատրոն, գրադարան և այլն): Ուսուցման ընթացքում աշխատանքներ կտարվեն գաղափարի զարգացման, կայքի բովանդակության, կառուցվածքի և դիզայնի վրա, ինչպես նաև կներկայացավի բազային մարքեթինգը: Վերջին և առանցքային քայլը կլինի HTML և CSS գործիքների միջոցով մրցունակ վեբկայքի կոդավորումը և կառուցումը:
    Այլ մանրամասներ՝ https://bit.ly/3hPy0P2
  • 3․ “Python for Teens” Ամառային Դպրոց (12-16 տարեկանների համար)
    Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, ովքեր մենթորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական գաղափարի մշակման վրա: Ծրագրի ընթացքում բացի բուն ծրագրավորման դասերից թիմային աշխատանքը խթանելու նպատակով կկազմակերպվեն ժամանցային ծրագրեր` ոլորտային սեմինարների և խաղերի տեսքով:
    Այլ մանրամասներ՝ https://bit.ly/3ukcogn

Այս ընթացքում բոլոր մասնակիցներին կտրվեն անհրաժեշտ տեղեկատվություն և ուղղություն մերօրյա շուկայի պահանջներին համապատասխան վեբկայք մշակելու համար, ինչպես նաև կկազմակերպվեն թիմային աշխատանքներ:
Մասնակիցները նաև հնարավորություն կունենան հանդիպել ՀՀ-ի առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ նրանց մասնագիտական փորձին և ստանալ իրենց բոլոր հուզող հարցերի պատասխանները:

Գրանցվել կարող եք հետևյալ հղմամբ՝https://bit.ly/3kxmmWS

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 /93 /99 556810, +374 41 55 68 16 կամ ՊԱՐԶԱՊԵՍ այցելել մեր կենտրոն (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Մաթեմատիկայի և Մեխանիկայի Ֆակուլտետ, 1-ին հարկ):