Սիրով տեղեկացնում ենք, որ AITC/EIF կենտրոնը՝ Slice Consulting-ի և Slice Academy-ի հետ համագործակցության շրջանակներում, Հունիսի 2-ին AITC/EIF կենտրոնում մեկնարկում է IT Project Management դասընթացը։
Այս դասընթացն իդեալական է նրանց համար, ովքեր իրենց առաջին քայլերն են անում այս պահանջված ոլորտում։ Այս ծրագիրը կփոխանցի ՏՏ ոլորտում կիրառվող Agile նախագծերի կառավարման խորացված գիտելիքներ, գործընթացների կառավարման, արդյունավետ թիմերի ձևավորման և պրոդուկտների՝ բարձրորակ ու ժամանակին ներկայացման տեխնիկաներ և գործիքներ։ Ծրագրի մեջ ներառված են հետևյալ թեմաները՝
- Նպատակի սահմանում և հիմնական ռեսուրսներ
- ՏՏ թիմի կառավարման հիմնական սկզբունքները
- Գործընթացների կառավարում
- Ժամանակի կառավարում
- Հաճախորդի կառավարում
- Ծրագրի դասական կառավարում vs Agile
- Scrum և Kanban Frameworks
- Լավագույն Agile առցանց (Online) գործիքներ (անվճար)
- Lean ծրագրի կառավարում
Դասընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3gDMjFT
Գրանցվել կարող եք զանգահարելով 010 / 93 / 99 556810 և 041 556816 հեռախոսահամարներով, ինչպես նաև գրանցվելով հետևյալ հղումով՝ https://bit.ly/3lMdXkP։