Սեպտեմբեր, 2021
September 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
MORE THAN BUSINESS: Բացառիկ զրույցներ ՏՏ գործարարների հետ
News 01/06/2021 15:49

Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA – Business Angel Network of Armenia) սկսել է նոր հարցազրույցների շարք Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի նշանավոր ներկայացուցիչների հետ։ Նախագիծը ստացել է MORE THAN BUSINESS (Ավելին քան բիզնես) անվանումը, որի շրջանակներում գործարարները պատմում են, թե ինչպես են սկսել իրենց կարիերան, հաղթահարել դժվարությունները, մարտահրավերների գնացել և հաջողություններ գրանցել։

MORE THAN BUSINESS հարցազրույցների շարքը նպատակ ունի բացահայտել ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին այլ անկյունից։ Նախագծի հարցաշարերը բաղկացած են ոչ միայն
բիզնեսի այլ նաև կյանքի և աշխարհայացքի մասին հարցերից։ Նախագծի հեղինակը՝ ԲԱՆԱ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լանա Պետրոսյանը նշել է. «MORE THAN BUSINESS հարցազրույցների շարքը տարբերվում է իր մինիմալիստական ոճով։ Սև և սպիտակ գույները հեշտացնում են ինֆորմացիայի ընկալումը, իսկ հարցազրուցավարի բացակայությունը կադրի մեջ օգնում է կենտրոնանալ միայն հյուրի վրա։ Կարծում եմ այսպիսի ֆորմատը իդեալական է նրանց համար, ովքեր ցանկանում են արագ և հեշտ նոր գիտելիք ստանալ»։

MORE THAN BUSINESS-ին արդեն մասնակցել են Earlyone-ի հիմնադիր Գևորգ Սաֆարյանը, EasyDMARC-ի համահիմնադիր Ավագ Առաքելյանը, SmartClick-ի հիմնադիր Ռեմ Դարբինյանը և Podcastle AI-ի հիմնադիր Արտավազդ Երիցյանը։ Բոլոր հարցազրույցները հրապարակված են BANA – Business Angel Network of Armenia-ի պաշտոնական Youtube էջում։