Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ինժեներական քաղաքում երկրորդ հարկի այգու նախագծային գաղափարների մրցույթ
News 03/06/2021 13:08

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարել է Ինժեներական քաղաքի գլխավոր մուտքին հարող հարթակի և Ինժեներական քաղաքում կառուցվելիք կայանատեղիի երկրորդ հարկի այգու գաղափարների մրցույթ:

Մրցույթի նպատակն է հավաքագրել նշված գոտիների հետաքրքիր ու նորարարական նախագծային գաղափարներ ու մոտեցումներ:

Հիմնադրամում նշել են, որ մրցույթին կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական անձինք՝ ուսանողներ, անհատ ճարտարապետներ և խմբեր, այնպես էլ իրավաբանական անձինք՝ ճարտարապետական նախագծման կազմակերպություններ:

Մրցութային նախագծերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2021թ. հունիսի 8-ը։

Մրցույթն անցկացվում է մեկ փուլով: Հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներից և ճարտարապետներից ձևավորված մրցութային հանձնաժողովը կգնահատի նախագծերը, որի արդյունքներով մրցանակը կշնորհվի առավելագույն միավորներ հավաքած մասնակցին:

Մրցույթում հաղթող՝ հարթակի և այգու հայեցակարգային նախագծերի համար նախատեսված է մեկ մրցանակային տեղ՝  500.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ՝ հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները):

Հավելենք, որ հարթակը և այգին տեղակայվելու են  Մոլդովական փողոցի և Գառնիի ճանապարհի միջև՝ Բագրևանդի փողոցում կառուցվող Ինժեներական քաղաքում և դրան հարակից տարածքում: Հայեցակարգային նախագծերը պետք է համահունչ լինեն  Ինժեներական քաղաքի Գլխավոր հատակագծի ամբողջական գաղափարի հետ։ Հարթակը զբաղեցնելու է  1300 քմ, իսկ այգին՝ 3920 քմ տարածք։

Մրցույթի մասնակցության պայմաններն ու այլ մանրամասները հասանելի են հետևյալ հղումով: