Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Reinvent by Renderforest-ը վերադառնում է հագեցած օրակարգով՝ 40 խոսնակ, 3 դահլիճ, ինտերակտիվ հարցուպատասխաններ
News 03/06/2021 13:12

2021 թվականի հունիսի 5-ին տեղի կունենա հերթական Reinvent by Renderforest թվային համաժողովը։ Այս տարի ավելի քան 40 առաջատար փորձագետներ կներկայացնեն իրենց նորարարական մտքերը տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային մարքեթինգի, դիզայնի, անիմացիոն դիզայնի, ձեռներեցության և այլ հարակից ոլորտների շուրջ։

«Ոգեշնչի՛ր նորարարություն» կարգախոսով այս միջոցառումը կհյուրընկալի ավելի քան 1200 մասնակիցների, որոնք հնարավորություն կստանան ծանոթանալ նշված ոլորտների նորություններին, լսել խոսնակների ելույթները, մասնակցել քննարկումներին և ընդլայնել իրենց ծանոթությունների շրջանակը։ 

Համաժողովի նպատակն է մոտիվացնել և ոգեշնչել մարդկանց մտնել իրենց հետաքրքրող ոլորտներ՝ հեռանկարային մասնագիտություններ ձեռք բերելու համար, և խթանել շրջադարձային նորարարությունը՝ Հայաստանի ապագան վերակառուցելու համար։ 

Միջոցառումը տեղի կունենա Renderforest ընկերության գրասենյակում՝ Պարույր Սևակ 11/1 հասցեով։

Renderforest-ը առցանց բրենդավորման հարթակ է, որը տրամադրում է բազմաֆունկցիոնալ գործիքներ որակյալ տեսահոլովակների, անիմացիոն հոլովակների, պրեզենտացիաների, սոցցանցերի վիզուալների, լոգոների, և կայքերի ստեղծման համար։ Ընկերությունն այժմ ունի ավելի քան 14 միլիոն օգտատեր, ովքեր ստեղծել են ավելի քան 50 միլիոն պրոեկտներ։