Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մեկնարկել է «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական ծրագրի ընդունելությունը
News 04/06/2021 15:21

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) մեկնարկել է «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2021/2022 ուս․ տարվա ընդունելության 1-ին փուլը:

Ծրագրի մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Ծրագրի 2021-2022թթ․ ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպվում է երկու փուլով.

1-ին փուլի  փաստաթղթերն ընդունվում են 2021թ-ի հունիսի 1-ից հուլիսի 1-ը ներառյալ,

իսկ 2-րդ փուլի՝ ընթացիկ տարվա հուլիսի 12-ից օգոստոսի 20-ը ներառյալ:

Նախնական գրանցումն՝ այստեղ։

ՀԱՊՀ «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի, Ռատգերսի համալսարանի և Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ՝ PMIScience-ի աջակցությամբ