Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
PicsArt. Graphic Design առցանց դասընթացը հաջողությամբ մոտեցավ ավարտին
News 07/06/2021 21:57

Այս օրը՝ հունիս 7-ը, PicsArt Armenia գրասենյակում հատուկ օր էր, քանի որ «Առաջընթաց» ծրագրի շրջանակներում մեկնարկած երկամսյա Graphic Design առցանց դասընթացը հաջողությամբ մոտեցավ իր ավարտին: Այս մասին Starthub Armenia-ին տեղեկացնում են PicsArt-ից։

26 նախկին զինվորականներից բաղկացած մեր Graphic Design կուրսի մասնակիցներին շնորհվեցին սերտիֆիկատներ:

Ուրախ ենք նշել, որ մեծ պահանջարկ վայելող Graphic Designer- ի մասնագիտացման հմտություններով զինված մասնակիցներից 7-ը կմիանան մեր թիմին պայմանագրային աշխատանքով, իսկ մնացած շրջանավարտները համոզված ենք՝ ամուր հիմք ունեն գտնելու իրենց տեղն ու դերը հայկական ՏՏ ոլորտում: