News
08/06/2021 13:47
CyHub Armenia ծրագրի շրջանակներում, Ինովացիոն Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոն (ISTC) Հիմնադրամի, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, և IBM Academic Initiatives ծրագրի հետ համատեղ, մեկնարկում է անվճար 3-օրյա վերապատրաստում կիբեռանվտանգության և հարակից ոլորտներում դասավանդողների համար (Training of Trainers)։
Վերապատրաստման նպատակն է դասավանդողներին ներկայացնել ոլորտի նորարարական լուծումները, ծանոթացնել արդիական թեմաներին, կիսվել կիրառական գիտելիքներով և հմտություններով, ինչպես նաև ներկայացնել IBM Academic Initiatives հարթակը և լուծումների ներդրումը դասապրոցեսի մեջ։
Դասընթացին միանալու համար գրանցվեք այստեղ մինչև հունիսի 20-ը․