Հունիս, 2021
June 2021
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի աջակցությամբ Հայաստանում BANA-կողմից հիմնադրվում է SAP Startup Factory
News 08/06/2021 17:29

Հունիսի 8-ին գերմանական համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվող  առաջատար SAP ընկերությունը և Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA) հայտարարել են համագործակցության մասին՝ միտված Հայաստանում BANA-ի կողմից SAP Startup Factory-ի       հիմնադրմանը: Հայաստանում SAP Startup Factory-ի      հիմնումը հնարավոր է դառնում «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության  «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է  Եվրամիության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության կողմից, իսկ իրականացումն ապահովում է Գերմանիայի  Միջազգային Համագործակցության Ընկերությունը (ԳՄՀԸ):

SAP Startup Factory-ի հիմնադրումն ազդարարող միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը:

BANA-ի կողմից SAP Startup Factory-ն իր գործունեությունը կսկսի կայացած ստարտափերի աքսելերացիայի առաջին փուլի իրականացմամբ՝ ներգրավելով մինչև 10 ստարտափ: Զուգահեռաբար, կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, ինչպիսին են՝ ուսումնական ճամբարները, ինկուբատորների ստեղծումը՝  նպատակ հետապնդելով հզորացնել կայացման փուլում գտնվող ստարտափերը՝ աքսելերացիոն ծրագրերի համար:

«Հայաստանում ստարտափ էկոհամակարգերը կարող են դառնալ տնտեսական աճի, լավ աշխատատեղերի ստեղծման և թվային վերափոխման շարժիչ ուժը։ EU4Business ծրագրի շահառու BANA-ի կողմից  Հայաստանում SAP Startup Factory-ի մեկնարկը նպաստում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներուժի բացահայտմանը, ինչպես նաև կարևոր քայլ է՝ երկիրը գլոբալ տեխնոլոգիական հզոր հանգույց դարձնելու հավակնության ուղղությամբ», –  միջոցառման ժամանակ ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Հայաստանյան ստարտափերը հարուստ են տաղանդներով, բայց կան նաև բազմաթիվ մարտահրավերներ: «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ծրագրի աջակցության և այս ողջունելի համագործակցության միջոցով այդ դժվարությունները կհաղթահարվեն: Հայաստանյան ստարտափ ֆաբրիկան հնարավորություն է ընձեռում ստարտափերին մուտք գործել գլոբալ բիզնեսի աշխարհ», – իր խոսքում նշել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի   համար» (ITTD) ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն:

«Մեզ համար մեծ պատիվ է համագործակցել նման հրաշալի կազմակերպության հետ և Հայաստանում հիմնել իր օրինակը չունեցող այս ստարտափ ծրագիրը: Սա աքսելերացիոն եզակի միջազգային գործիք է, որը հայաստանյան էկոհամակարգը նոր մակարդակի է բարձրացում, ինչպես նաև կարևորագույն քայլերից է, որը Հայաստանը կարող է դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն: Մենք նոր դռներ ենք բացում մեր B2B ստարտափերի համար և համոզված ենք, որ այն մեծ ազդեցություն կունենա վերջիններիս զարգացման վրա», – ընդգծել է BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը:

«SAP –ը ստարտափերի հետ համագործակցության մեծ փորձ ունի և հաջողությամբ օգնում է ընկերություններին մուտք գործել միջազգային շուկա: Մենք կարող ենք աջակցել մեր տեխնոլոգիաներով ու նորարարական զարգացումներին վերաբերող գիտելիքներով: Թվային համայնքում փորձի փոխանակումը և լավագույն գործելակերպով կիսվելը նպաստում է թե´ մրցակցության զարգացմանը, թե´ ընկերությունների  արտահանման ներուժի պահպանմանը: Համոզված եմ, որ SAP ստարտափ ֆաբրիկան խթան կհանդիսանա Հայաստանում ՏՀՏ ոլորտի հետագա զարգացման համար», – նշել է  ԱՊՀ երկրների գծով SAP գործադիր տնօրեն Ալեքսեյ Պետունինը:

Հայաստանում SAP ստարտափ ֆաբրիկայի հիմնադրման վերջնական նպատակն է ուղղորդել հնարավորինս մեծ թվով ընտրված ստարտափերի՝ SAP գնումների մոդուլում, որն ապահովում է SAP հաճախորդների ընդհանուր բազայից օգտվելու հնարավորությունը: Ծրագիրը  հնարավորություն կընձեռի Հայաստանին դառնալ տարածաշրջանային կենտրոն՝ նախագիծը հասանելի դարձնելով  տարածաշրջանի ստարտափերի համար:

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության  «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագիրը համաֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության և ԵՄ կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը մաս է կազմում Եվրամիության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության»: «ԵՄ –ն բիզնեսի համար» նախաձեռնության ITTD ծրագրի ընդհանուր նպատակն է ապահովել համընդհանուր,  համաչափ, ներառական զարգացում՝  նորարական տուրիզմի  ոլորտում և  տնտեսության այլ ճյուղերում: 

BANA-ն (BANA – Business Angel Network of Armenia) առաջին և ամենաակտիվ բիզնես հրեշտակների ցանցն է Հայաստանում: Վերջինիս առաքելությունն  է միավորել աշխարհի  առաջատար հրեշտակ ներդրողներին և լավագույն հայ ձեռնեցների հետ     : BANA-ն իրականացնում է ստարտափ էկոհամակարգերի ձևավորմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ, ինչպիսին են օրինակ բիզնես ինկուբատորների ստեղծումը և հաջող իրականցումը, համաժողովների, ուսումնական միջոցառումների      կազմակերպումը և ստարտափերի համար նախատեսված այլ տարբեր միջոցառումները:

SAP-ն աշխարհում առաջատարն է՝ ձեռնարկատիրական հավելվածների մշակման բնագավառում: SAP լուծումներից ու ծառայություններից օգտվում է մոտ 440.000 հաճախորդ՝ աշխարհի 180 երկրներից: 1992 թ. Մոսկվայում բացվեց SAP SE գրասենյակը: Ներկայումս SAP-ն ԱՊՀ երկրներում ունի մոտ 1.300 աշխատակից: 2012թ. Մոսկվայում SAP LAB կողմից հիմնադրվեց գիտահետազոտական կենտրոն, որը մասնաճյուղ ունի նաև Սանկտ-Պետերբուրգում: Ավելի քան 29 տարիների ընթացքում, SAP-ն աջակցել է ռուսական ընկերություններին՝ վերափոխել և օպտիմալացնել իրենց բիզնեսը՝ հիմնվելով նորարարական լուծումների վրա: SAP-ը  համակարգչային ծրագրեր մշակող միակ  միջազգային ընկերություններից է, որն ունի իր սեփական տվյալների կենտրոնը Մոսկվայում: 2018թ. Մոսկվայում բացվեց SAP թվային առաջնորդության կենտրոնը: Ընկերությունն ակտիվորեն ներդրումներ է կատարում վերապատրաստումների, մասնագիտական կարողությունների հզորացման և փորձագիտական էկոհամակարգերի զարգացման ոլորտում: Ավելի քան 130 համալսարաններ Ռուսաստանում և ԱՊՀ  երկրներում անվճար օգտվում են  SAP համակարգչային ծրագրերից՝ ուսումնական նպատակներով: 2016 թ-ից վեր բացվել են տասնյոթ SAP Next-Gen Lab-եր՝ ուսանողների և երիտասարդ ՏՏ մասնագետների համար նախատեսված նորարարական կենտրոններ: