News

Ինժեներական քաղաքում մեկնարկում է «Ամառային դպրոցը»

Ինժեներական քաղաքում մեկնարկում է «Ամառային դպրոց» ծրագիրը, որին մասնակցող պատանիները կպացահայտեն 21-րդ դարի ամենապահանջված մասնագիտությունը՝ ինժեներությունը:շ

Ծրագրի շրջականում ավագ դպրոցի աշակերտները հնարավորություն ունեն գործնականում կիրառել տեսական գիտելիքները վերջին սերնդի հաստոցներով և սարքավորումներով և, իհարկե, կյանքի կոչել իրական նախագծեր:

Դասընթացներն իրականացվելու են երեք ուղղությամբ՝ ավիամոդելավորում, ռադիոէլեկտրոնիկա և ռոբոտաշինություն։

Գրանցվելու համար վերջնաժամկետ է սահմանված հունիսի 18-ը։ Գրանցվել կարող եք այստեղ։

Ինժեներական քաղաքի «Ամառային դպրոց» ծրագիրը մշակվել է Ինժեներական ասոցիացիայի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից։

Share