News

Տեխնովացիա աղջիկներ Հայաստան 2021 մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 14-ին

Սույն թվականի հունիսի 14–ին ժ 12:30-16:30 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի մեծ սրահում (Խորենացի  փողոց 15, Երևան 0010) տեղի կունենա”Կանայք և տեղեկատվական հասարակությունը” հկ-ի կողմից կազմակերպած Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021 մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը հրավիրված են բարձրաստիճան  հյուրեր, ովքեր հանդես կգան ողջույնի խոսքով: 

Տեխնովացիան աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթն է 10-18 աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգևորել և հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում` լուծելով իրենց համայնքների խնդիրները, ստացած ձեռներեցության և տեխնոլոգիական գիտելիքների միջոցով: Հինգերորդ տարին է Հայաստանը մասնակցում է ծրագրին: 2017 թվականին առաջին անգամ մասնակցելով ծրագրին, ունեցանք հաջողված պատմություն՝ Կարբի գյուղի դպրոցի «Մեկ քայլ առաջ» աղջիկների թիմը իր «Հայկական ժեստերի լեզու» հավելվածով ստացավ միջազգային գլխավոր մրցանակը կրթություն անվանակարգում և հրավիրվեց Սիլիկոնյան հովիտ մասնակցելու միջազգային մրցանակաբաշխությանը:  

2017 թվականից ի վեր, Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրի ընթացքում սոցիալական տարբեր  խնդիրներին առնչվող 186+հավելված է ստեղծվել, 408+ թիմ, 2088+ աշակերտուհի, 408+ մենթոր է մասնակցել  Հայաստանի բոլոր մարզերի քաղաքներից ու գյուղերից: 

Ավարտվեց Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021 մրցափուլը: Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան  2021 մրցաշրջանի մարտահրավերներն էին՝ 

  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտուհիների և մենթորների  մասնակցության խրախուսումը թիմերում,
  • արհեստական բանականության մոդուլի կիրառման խրախուսումը։

Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021 ծրագրին գրանցվեց 488 աշակերտուհի և 108 մենթոր, 92 թիմ ձևավորվեց, իսկ հայաստանյան կիսաեզրափակիչ փուլ դուրս եկավ 48 թիմ, ներառյալ 11 ներառական թիմ և 14 թիմ, որ օգտագործեցին արհեստական բանականության մոդուլ իրենց հավելվածում:  

Մայիսի 17-ին, 19-ին, 21-ին «Տեխնովացիա աղջիկներ Հայաստանյան 2021» մրցույթին մասնակցած թիմերը ժյուրիին ներկայացրեցին իրենց բջջային հավելվածները, որի արդյունքում, ինչպես նաև օնլայն գնահատման արդյունքում ժյուրին որոշեց հաղթող թիմերին: «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստանյան 2021»  մրցանակաբաշխությանը հաղթող թիմերը մրցանակներ կստանան տարբեր անվանակարգերում: 

«Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021» ծրագիրը ֆինանսավորվում է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության դրամաշնորհով: «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021» մրցույթին աջակցում են Սերվիս Տիտան ընկերությունը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը, Եվրոպական համալսարանը, Chessify  

ընկերությունը, Արարատ բանկը, “Հույսի կամուրջ”, “Ագաթ” հասարակական կազմակերպությունները։

Share