Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկել է «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական ծրագրի ընդունելությունը
News 11/06/2021 14:44

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) մեկնարկել է «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2021/2022 ուս․ տարվա ընդունելության 1-ին փուլը:

Մագիստրոսական կրթական ծրագիր, որը բաց է ինժեներա-տեխնիկական, բնագիտական, ինժեներա-տնտեսագիտական, տնտեսագիտական ոլորտում առնվազն բակալավրի որակավորում ունեցող բոլոր անձանց համար:

Մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել տեղական և միջազգային շուկայում մրցունակ, լայնապրոֆիլ ինժեներների, ովքեր պատրաստ են լուծել կառավարման, նորարարության և ճարտարագիտության ոլորտի գործնական խնդիրներ։

Ծրագրի մանրամասներին ծանոթացեք այստեղ։

ՀԱՊՀ «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի, Ռատգերս համալսարանի և Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ՝ PMI Science-ի աջակցությամբ