News

ԳՏԿ-ում եռօրյա բութքեմփ է անցկացվել

Նորարարության զարգացման և մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի կարճ ցուցակ անցած թիմերի համար հունիսի 11-13-ը կազմակերպվել է եռօրյա բութքեմփ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։

Բութքեմփի առաջին օրվա ընթացքում թիմերին ներկայացվեց «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագիրն ու դրա շնորհիվ ձեռք բերվող հնարավորությունները, անցկացվեցին զրույցներ «Ֆինանսական և իրավական խնդիրներ» և «Վաճառքի և մարքեթինգի ռազմավարություն» թեմաներով:

Բացի այդ, կազմակերպվեց միջթիմային հետաքրքիր networking, որի ընթացքում թիմերը ներկայացրին իրենց բիզնես գաղափարները գործընկեր թիմերին, և վերջիններս հանդես եկան elevator pitch-երով:

«Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ։

Share