Հինգերորդ խմբի գրանցումները դեռ բաց են։ Գրանցվելու համար այցելեք այստեղ։
Drone EduLab-ի նպատակն է կրթության միջոցով մեքենայական տեխնոլոգիաները ավելի մոտեցնել երիտասարդ սերնդին։
Արդեն մեկնարկում է ծրագրի առաջին փուլը, որին կարող են մասնակցել 13-17 տարեկան դեռահասները։
Առաջին փուլի ընթացքում, որը տևելու է 4 ամիս, երեխաներն ուսումնասիրելու են դրոնաշինությունը, սովորելու են ծրագրավորում, պատրաստելու և տարբեր հրամաններ տալով՝ օդ են բարձրացնելու իրենց առաջին դրոնները:
Երկրորդ 4 ամիսները նվիրված են ռոբոտաշինությանը։ Այս ընթացքում երեխաներն էլ ավելի են զարգացնելու իրենց ծրագրավորման գիտելիքները, որի շնորհիվ էլ կկարողանան տարբեր հրամաններ տալ իրենց ռոբոտներին։
Անկախ այն բանից, թե ծրագրի իրականացման համար որքան գումար ենք ներդնում, այնուամենայնիվ, Drone EduLab-ի թիմը որոշել է, որ առաջին փուլին գրանցվող առաջին 4 խմբերը կստանան 70% զեղչ և կմասնակցեն ծրագրին ամսական ընդամենը 9,999 դրամով։
Նման ծրագրեր պարբերաբար կիրականացվեն Drone Edulab-ի շրջանակներում։
Հիշեցնենք՝ Drone EduLab-ը ստեղծվել է «Startup Armenia» հիմնադրամի, «Respo» ընկերության և անօդաչու թռչող սարքերի առաջատար ներկայացուցիչ DJI ընկերության համագործակցության շնորհիվ։