Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
DISQO-ն գնել է Verto Analytics ընկերությունը
News 16/06/2021 15:42

DISQO-ն գնել է ֆինլանդական Verto Analytics (Verto) ընկերությունը՝ ձեռք բերելով վերջինիս տեխնոլոգիաների, մտավոր սեփականության և չափման գործիքակազմի ռեսուրսները։  Verto-ն մի քանի տարբեր սարքավորումներով խաչաձև չափումներ ապահովող ընկերություն է, որի ձեռքբերմամբ DISQO-ն ընդլայնում է իր սպառողական տվյալների պլատֆորմը՝ պրոդուկտի զարգացման նոր ռեսուրսներով ապահովելով։

DISQO-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանը նշում է. «DISQO-ն և Verto-ն ունեն ընդհանուր տեսլական. օգնել մարքեթինգի մասնագետներին ու հետազոտողներին հասկանալ, թե ինչպես են սպառողները առնչվում մեդիա կոնտենտի հետ և ներգրավվում գովազդների և գնումների մեջ։  Այս ձեռքբերումով մենք ավելի ընդլայնված հնարավորություններով կօգնենք բրենդերին, գովազդային գործակալություններին, մեդիա հարթակներին և մարքեթինգային հետազոողներին ստանալ ավելի սպառիչ և ամբողջական տվյալների վերլուծություններ, որոնք այսօր վճռական նշանակություն ունեն՝ հաշվի առնելով սպառողների պահվածքի ու թվային վարքագծի փոխակերպումը վերջին տարվա ընթացքում»։

Verto-ն գտնվում է Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքում։ Ընկերությունը մշակել է սպառողների պահվածքի ամբողջական ուսումնասիրման ու չափման տեխնոլոգիաներ և լուծումներ, որոնք նպաստել են մի շարք բրենդերի ու մեդա ընկերությունների՝ իրենց սպառողների պահվածքն ու գնման ուղին ուսումնասիրելու համար։

«Verto-ի թիմն ուրախ է DISQO-ին միանալու առիթով և ոգևորված է իր կատարելագործած տեխնոլոգիաները ներդնել DISQO-ի պլատֆորմում»,- ասաց Verto-ի նախկին գործադիր տնօրեն Պատրիկ Բրեննանը՝ հավելելով, որ այսպիսով DISQO-ն ավելի մեծ մասշտաբով կապահովի այն, ինչի կարիքը շուկան վաղուց ուներ՝ ամբողջական, վստահելի և ճշգրիտ տվյալների վերլուծություններ՝ տարբեր սարքավորումներից խաչաձև չափման համար։

«DISQO-ն պարզապես տարված է բարձրակարգ պրոդուկտների ստեղծմամբ, որոնք շոշափելի արդյունք են ապահովում հաճախորդների համար։ Այս ձեռքբերումը թույլ է տալիս մեզ էլ ավելի արագացնել մեր նորարարական ցիկլերը` ոլորտին իրապես նորարար պրոդուկտներ մատուցելու համար»,- կիսվեց DISQO-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Դրո Քոչարյանը։ «Verto-ի թիմը շատ արժեքավոր տեխնոլոգիա է մշակել շուկայի համար և մենք ուրախությամբ ողջունում ենք նրանց DISQO-ի թիմում»,- հավելեց նա։

DISQO-ն տվյալների վերլուծության պլատֆորմ է բրենդերի առաջխաղացման ու շուկաների հետազոտության համար։ Այն ապահովում է ընկերության հաճախորդ բիզնեսների ու 20 միլիոնից ավելի պանելիստ-օգտատերերի միջև թափանցիկ կապը՝ ամբողջական սպառողական վերլուծություններով։ «Պլատֆորմը որպես ծառայություն» մոդելով և էթիկական և թույլատրված տվյալներով աշխատող տեխնոլոգիայով հիմնված՝ այն տրամադրում է ավտոմատացված լուծումներ՝ բջջային հավելվածների և desktop հարթակներում սպառողական կարծիքն ու թվային պահվածքն ամբողջապես հասկանալու համար։ DISQO-ն հիմնադրվել է 2015 թվականին Գլենդելում և հանդիսանում է արագ աճող տեխնոլոգիական ընկերություն, որը ճանաչվել է որպես լավագույն գործատու, որ ներկայումս ունի 200-ից ավելի աշխատակից։ Ընկերության մասին ավելին կարող եք տեղեկանալ կայքից. www.disqo.com