Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների նոր մրցույթի շրջանակում Կապանում կանցկացվի տեղեկատվական հանդիպում։
Ծրագրի նպատակն է աջակցել մարզերում գործող տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ընկերություններին և թիմերին՝ զարգացնել իրենց նորարարական արտադրանքն ու լուծումները, ինչպես նաև ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացման։
Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայտատուների համար կազմակերպվում են նախնական տեղեկատվական հանդիպումներ՝ ծրագրի մանրամասներին ծանոթացնելու և հարցադրումներին պատասխանելու նպատակով:
Տեղեկատվական երկրորդ հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին, ժամը 15:00–ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 1-ը՝ 20։00-ն գրանցվել այստեղ։
«Համաֆինանսավորվող դրամաշնորհների» այս ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ: