Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների նոր մրցույթի շրջանակում Գյումրիում կանցկացվի տեղեկատվական հանդիպում
News 17/06/2021 14:19
Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների նոր մրցույթի շրջանակում Գյումրիում կանցկացվի տեղեկատվական հանդիպում։

Ծրագրի նպատակն է աջակցել մարզերում գործող տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ընկերություններին և թիմերին՝ զարգացնել իրենց նորարարական արտադրանքն ու լուծումները, ինչպես նաև ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացման։

Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հայտատուների համար կազմակերպվում են նախնական տեղեկատվական հանդիպումներ՝ ծրագրի մանրամասներին ծանոթացնելու և հարցադրումներին պատասխանելու նպատակով:

Տեղեկատվական առաջին հանդիպումը կկայանա հունիսի 23-ին, ժամը 16:00–ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ):
Մասնակցության համար խնդրում ենք մինչև հունիսի 22-ը՝ 20։00-ն գրանցվել այստեղ։

«Համաֆինանսավորվող դրամաշնորհների» այս ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ: