![Նիկոլայ Պետրոսյանը վարպետության դաս կանցկացնի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում](https://starthub.am/pub/uploads/2021/06/200997538_4183444678358590_1398442218599022361_n-1280x720.jpg)
News
18/06/2021 13:22
Հունիսի 29-ին` ժամը 16։00-ին ԳՏԿ-ում վարպետության դաս կանցկացնի Նիկոլայ Պետրոսյանը, որը ESforce Holding-ի մեդիայի գծով ղեկավարն է և տնօրինում է Cybersport.ru-ն ու Ruhub-ը։
Նիկոլայ Պետրոսյանը նաև դասախոսում է Սպորտային կառավարման միջազգային դպրոցում և Ֆինանսների համալսարանում։
Cybersport-ը սպորտի, զվարճանքի և տեխնոլոգիայի ոլորտում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է։
Հանդիպման ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝
- Կիբերսպորտը որպես նոր սերնդի հետաքրքրություն և նախընտրած սպորտաձև,
- կիբերսպորտը որպես բիզնես և մարքեթինգային գործիք,
- աշխատանքային հնարավորությունները ոլորտում։