Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արմաթ թիմը խմբավարներ է փնտրում
News 18/06/2021 13:33

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարում է Արմաթ ինժեներական լաբորատորիաների խմբավարների թեկնածուների ներգրավման գործընթացի մեկնարկի մասին։ Խմբավարի աշխատանքի համար պահանջվում է մեծ նվիրվածություն և երեխաների հետ աշխատելու ցանկություն։

Խմբավարը դասավանդումը իրականացնում է դպրոցներում ՝ Արմաթ ինժեներական լաբորատորիայում։ Դասավանդումը տեղի է ունենում շաբաթական  6 դասաժամով` բաշխված 2 կամ 3 օրվա մեջ։ Արմաթ ինժեներական լաբորատորիան արտադասարանական խմբակի ձևաչափով է և գործում է դպրոցի դասաժամերից դուրս։ Խմբավարը պետք է դասավանդի հետևյալ մասնագիտություններով ՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, տպասալիկների հետ աշխատանք, եռաչափ մոդելավորում , աշխատանք եռաչափ տպիչի հետ և շաղափային/ լազերային հաստոցի հետ։ Վերոհիշյալ բաղադրիչները դասավանդվելու են նախագծերի տեսքով։

Պահանջվող հմտություններն են՝

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջին մասնագիտական կամ բարձրագույն որակավորումը նախընտրելի է։
  • ՏՏ ոլորտում փորձը կդիտվի, որպես առավելություն։
  • Մանկավարժական ոլորտում փորձը կդիտվի, որպես առավելություն։
  • Էլեկտրոնիկայի նվազագույն գիտելիքների իմացություն։
  • Նախընտրելի է ունենալ եռաչափ մոդելավորման բազային գիտելիքներ։
  • Համակարգչային 2D խաղային ոլորտի փորձը կդիտվի, որպես առավելություն։
  • Linux օպերացիոն համակարգերի հետ աշխատելու փորձը կդիտվի առավելություն։
  • Կազմակերպչական ուժեղ հմտություններ։
  • Պատասխանատվություն և ճշտապահություն։
  • Ունենալ ցանկություն ու ժամանակ՝ սովորելու և աճելու ՏՏ բնագավառում։
  • Առաջնորդություն, թիմերի կազմավորման և անձնակազմի կառավարման հմտություններ։
  • Առաջնահերթություններ սահմանելու և արագ որոշումներ կայացնելու ունակություններ։

Խմբավարի պարտականություններն են՝

  • 10-17 տարեկան աշակերտներին սովորեցնել ինժեներական և ծրագրավորման հմտություններ։
  • Կիսվել գիտելիքներով և հմտություններով՝ Արմաթի մեթոդաբանությանը համաձայն (Արմաթի մեթոդաբանություն
  • Ուսուցման ընթացքում յուրաքանչյուր աշակերտին ցուցաբերել անհատական մոտեցում ապահովելով նրա մասնագիտական աճը և զարգացումը։
  • Ներկայացնել խմբակի ձեռքբերումները, առաջընթացը և հաշվետվությունները՝ համաձայն Արմաթի մեթոդաբանությանը։
  • Լինել ակտիվ Արմաթի համայնքում, աջակցել վերջինիս զարգացմանը և աճին։
  • Վարել խմբակի ֆեյսբուքյան էջ և ակտիվորեն կիսվել լավագույն նախագծերով։
  • Կազմակերպել խմբակի սաների մասնակցությունը մրցույթներին, տեխնոլոգիական ճամբարին և ցուցահանդեսներին։

Թափուր տեղերը համալրելու համար ուղարկեք CV-ն՝ [email protected] հասցեին։