News

«Առաջընթաց» ծրագրի Web Development առցանց դասընթացի մասնակիցներն ավարտել են կուրսը

Հունիսի 18-ին PicsArt Armenia գրասենյակում «Առաջընթաց» ծրագրի շրջանակներում մեկնարկած Web Development առցանց դասընթացի մասնակիցները ներկայացրել են իրենց ավարտական աշխատանքները և  ավարտել դասընթացը:

Web Development կուրսի մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր։

Python, Algorithms, OS և Web Development մասնագիտացման հմտություններով զինված մասնակիցներից 6-ն արդեն միացել են Picsart-ի թիմին, մնացած շրջանավարտները ևս ամուր հիմք ունեն գտնելու իրենց տեղն ու դերը հայկական ՏՏ ոլորտում:

Share