News
21/06/2021 14:20
Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների նոր մրցույթի շրջանակում Վանաձորում կանցկացվի տեղեկատվական հանդիպում։
Ծրագրի նպատակն է աջակցել մարզերում գործող տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ընկերություններին և թիմերին՝ զարգացնել իրենց նորարարական արտադրանքն ու լուծումները, ինչպես նաև ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացման։
Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայտատուների համար կազմակերպվում են նախնական տեղեկատվական հանդիպումներ՝ ծրագրի մանրամասներին ծանոթացնելու և հարցադրումներին պատասխանելու նպատակով:
Տեղեկատվական առաջին հանդիպումը կկայանա հունիսի 28-ին, ժամը 14:00–ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ):
Մասնակցության համար խնդրում ենք մինչև հունիսի 27-ը՝ 20։00-ն գրանցվել այստեղ։
«Համաֆինանսավորվող դրամաշնորհների» այս ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ: