Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Tech Week Artsakh 2021. Արցախում կանցկացվի տեխնոլոգիական շաբաթ
News 21/06/2021 15:26

Հուլիսի 3-5-ը Ստեփանակերտում կանցկացվի Tech Week Artsakh 2021 կամ «Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում 2021» միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կկենտրոնացնի ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։

Tech Week Artsakh 2021-ը կազմակերպվում է «ՋիՋի», «Ինստիգեյթ Մոբայլ» և «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերությունների կողմից։ Ըստ կազմակերպիչների՝ որոշում կայացվեց այս ձևաչափի առաջին միջոցառումն իրականացնել հենց Ստեփանակերտում` համախմբելով ուժերը երկրի հզորացման գաղափարի շուրջ, որն առավելապես արտահայտվում է Հայաստանի համայնքների ողջ ներուժի բացահայտմանն ու կիրառմանն ուղղված քայլերում։

Պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 3-ին։ Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք ծավալուն միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace (հասույթը կուղղվի բարի և շենացնող  նախագծի), «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի հիմնում, հաքաթոն (նպատակն Արցախում հստակ խնդիրների լուծումն է), գաղափաների մրցույթ (հաղթողները կստանան դրամաշնորհներ), կրթական ծրագրեր։

Միջոցառման գլխավոր նպատակներից է համայնքային համաչափ շարունակական զարգացումը, Արցախում նոր թիմերի ստեղծումը և մեր հայրենակիցների զինումը գիտելիքով, հմտություններով, ինչպես նաև նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը։

Մասնակցությունն անվճար է. անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով։ Միջոցառման լեզուն հայերենն է։