Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Թումո լաբերը և oqni-ին մեկնարկում են AI Bionic և 3D բիոմեխանիկական պրոթեզավորում նախագիծ
News 23/06/2021 14:58

Միացե՛ք Թումո լաբերի և oqni – prosthetics innovation ecosystem-ի AI Bionic և 3D բիոմեխանիկական պրոթեզավորում նախագծին։ Իրականացրե՛ք գործնական նախագիծ Ստենֆորդի ու Միչիգանի համալսարանների, ինչպես նաև Google-ի հետազոտությունների և զարգացման ավագ մասնագետների հետ։

Պրոթեզների շուկայում այժմ գերիշխում են ցածրորակ, ոչ ճկուն պրոթեզներ, իսկ բարձրորակ և առավել ճկուն պրոթեզները չափազանց թանկ են և անհասանելի: Մինչդեռ, նորարարական մոտեցումների միջոցով հնարավոր է ստեղծել բարձրորակ և բարձր շարժունակությամբ պրոթեզներ` նվազեցնելով ծախսերը: Թումո լաբերի և oqni-ի նախագծերի մասնակիցներն աշխատելու են հենց այս նպատակին հասնելու համար:

Oqni-ի հետ անցկացվող երկու առանձին նախագծերից մեկի ընթացքում 3D տեխնոլոգիայի միջոցով ստեղծվելու է բիոմեխանիկական պրոթեզներ, իսկ մյուսի ընթացքում` արդեն բիոնային պրոթեզավորման ծրագրակազմը, կենտրորանալով ազդանշանային վերլուծության վրա և օգտագործելով, օրինակ, նյարդային ցանցի մոտեցումը:

Երկու խմբերին էլ ղեկավարելու, վերապատրաստելու և մենթորություն են անելու լավագույն գիտնականները ԱՄՆ-ից, Եվրոպայից և Հայաստանից: Իսկ փորձագետները լինելու են Ստենֆորդի ու Միչիգանի համալսարանների, ինչպես նաև Google-ի հետազոտությունների և զարգացման ավագ մասնագետները:

Նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ են ծրագրավորողներ ու ծրագրային ապահովման ինժեներներ, սարքավորումների (hardware) դիզայներներ, ինչպես նաև արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ինժեներներ: Նախագծի առաջադրանքները կատարելու համար մասնակիցները բաժանվելու են երկու խմբի: Պահանջվող գիտելիքներին և հմտություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նախագիծը մեկնարկում է հուլիսի 1-ին։ ՄԱսնակցությունն անվճար է, տևողությունը՝ 6 ամիս։

Մանրամասներին ծանոթացեք և դիմեք այստեղ։